close

Մի շտապեք դեն նետել սուրճի մրուրը




 

   

ԲԱՐՈՄԵՏՐ

 

Բոլորն էլ սիրում են սուրճ խմել, սակայն քչերն են, որ գիտեն, որ դրա նստվածքը կարող են տարբեր նպատակներով արդյունավետորեն օգտագործել։ Պարզվում է, որ սուրճի նստվածքը հրաշալի բնական միջոց է ցելյուլիտի դեմ պայքարելու համար։ Ավելի լավ արդյունքի հասնելու համար քսուք պատրաստեք հետևյալ բաղադրատոմսով` ¼ բաժակ աղացած սուրճին ավելացրեք 3 ճաշի գդալ տաք ջուր ու 10 րոպե թողեք, որ այն ներծծի ջուրը։ Այնուհետև ավելացրեք 2 ճաշի գդլալ ձիթապտղի յուղ՝ սուրճի հատիկներն ավելի լավ խառնելու ու քսուք ստանալու համար։

Տաք ջրով լվացեք ցելյուլիտի հատվածն, այնուհետև մաշկի վրա քսեք ստացված քսուքն ու 2-4 րոպե մերսեք շրջանաձև շարժումներով, այնուհետև լվացեք գոլ ջրով։ Սուրճի նստվածքն ավելացրեք հողին ու բույսերն ավելի լավ կաճեն` դրանք պաշտպանելով վնասատուներից, ինչպես նաև պարարտացնելով հողը։

Տարբեր թանկարժեք միջոցներ գնելու փոխարեն, աչքերի տակի սև շրջանակները կարող եք անցկացնել մաշկին քսելով սուրճի նստվածքը։ 10-15 րոպե հետո կարող եք լվանալ գոլ ջրվող։ Սուրճի նստվածքը նաև հրաշալի միջոց է ակնեների դեմ, ինչպես նաև մաշկի ընդհանուր խնամքի համար։

ԲԱՐՈՄԵՏՐ

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (25.06.16) | Հեղինակ: ԲԱՐՈՄԵՏՐ W Դիտումներ: 3896 | Տեգեր: դեմքի խնամք, գեղեցկություն և առողջություն | Վարկանիշ: 2.0/1