close

Մերսման օգտակարության մասին




 

   

Erkusov.com

 

 

Մերսիր ինքդ քեզ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մերսումը հիանալի կերպով խթանում է արյան շրջանառությունը: Մեխանիկական ազդեցությունը հյուսվածքներին ստիպում է, որ աշխատող մազանոթների քանակը մի քանի հարյուր անգամ ավելանա, հյուսվածքներն ինտենսիվ կերպով սնունդ ստանան:
Լավ ինքնազգացողության համար մասնագետները խորհուրդ են տալիս ինքնուրույն մերսել այսպես կոչված «օձիքային հատվածը»: Ինտենսիվ շարժումներով հարկավոր է մերսել ծոծրակի հատվածը, ուսերը և մեջքի վերին հատվածը: Որոշակի հոգնածության դեպքում կարելի է ոտքերի ու մեջքի մերսում կատարել: Նման պրոցեդուրան նպաստում է նաև ուղեղի աշխատանքի լավացմանը, բարձրացնում է տոնուսը: Ավելի մեծ արդյունք է տալիս մերսման կուրսը, որի ընթացքը 7-12 օր է տևում:

Բուժական լոգանք

Թուրմերով լոգանքը մեր օրգանիզմի վրա ունենում է ոչ միայն թարմացնող ու տոնուս տվող, այլև՝ առողջարար ազդեցություն: Իսկ առողջությանը վնաս չհասցնելու միակ պայմանն այն է, որ պրոցեդուրայի տևողությունը 15 րոպեն չգերազանցի: Այդպիսի լոգանք պետք է ընդունել շաբաթական 1-2 անգամից ոչ ավելի: Ընդ որում, լավագույն տարբերակը առավոտյան է, թեթև նախաճաշից 20-30 րոպե հետո, ճաշից՝ 1-2 ժամ հետո, կամ՝ քնելուց առաջ: Առատ սնունդ ընդունելուց հետո լոգանք ընդունելը խորհուրդ չի տրվում:

Արյան շրջանառության լավացման և տոնուսի բարձրացման համար օգտակար է օգտագործել հազրեվարդ (ռոզմարին), նարդոս (լավանդա), սոճու փշեր, գայլուկի կոներ (шишки хмелья): Թուրմը ճիշտ պատրաստելու համար 3 բուռ տերևների վրա եռացրած ջուր լցնել, թողնել 15 րոպե թրմվի, քամել և լցնել լոգարանի մեջ: Խոտաբույսերը եռացնել չի կարելի, որպեսզի օգտակար նյութերը և եթերային յուղերը իրենց հատկությունները չկորցնեն:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ


Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol29/mersman_ogtakarowtyan_masin_500.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (05.05.15) | Հեղինակ: Erkusov.com W Դիտումներ: 3132 | Տեգեր: օգտակար, առողւարար, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0