menu
person

Կանայք պետք է շատ բրոկոլի օգտագործեն. ահա, թե ինչու…

 


 

   Xohanoc.am

Այս բանջարեղենը կանխում է շատ վտանգավոր հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ քաղցկեղի և օստեոարտրոզի: Անգլիացի բժիշկները կանանց առողջության համար ամենաօգտակար մթերքը բրոկոլին են համարում:

Այս բանջարեղենը հարուստ է սուլֆորաֆաններ կոչվող նյութերով: Դրանք արգելափակում են նաև հոդերի հիվանդություններ հարուցող ֆերմենտները:

Դրանից բացի, բրոկոլին շատ վիտամիններ ու միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը, ամրացնում են դիմադրողականությունը, կարգավորում են անոթների աշխատանքը՝ բարելավելով արյան շրջանառությունը:

Այս բանջարեղենը հատկապես օգտակար է դեռահաս աղջիկների, հղի կանանց և տարեց տիկնանց համար:

Ավելի վաղ ապացուցվել է, որ բրոկոլին մեծացնում է NRF2 գենի ակտիվությունը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի ազդեցությունից:

Դրանից բացի, բրոկոլին օգնում է վերականգնել օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները և դանդաղեցնում է ծերացման գործընթացը:



Բայց արդյոք գիտե՞ք, թե ինչպես ճիշտ պատրաստել այն, ո՞ր մասերն են ուտելի և ի՞նչ հատկանիշներ ունեն: Իսկ ի՞նչ գիտեք այս բրոկոլիի տերևների և ցողունի մասին: Արդյո՞ք դրանք հնարավոր է ուտել: Միգուցե զարմանաք, բայց այո՛, դրանք իսկապես հնարավոր է ուտել: Ընդամենը 30 գրամ բրոկոլիի տերևները պարունակում են օրական պահանջված վիտամին A-ի 90%-ը, որը շատ կարևոր է տեսողությունն ու իմունիտետն ամրացնելու համար: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին C- ի օրական չափաքանակը: Քաղցկեղի կանխարգելման գործընթացում այս վիտամինն օգտակար է: Փորձեք եփել տերևները բրոկոլիի հետ:

Ինչպես տերևները, այնպես էլ՝ ցողունը, պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր: Մինչև ամբողջ բանջարեղենը խաշելը, սկզբում խաշեք ցողունը: Առհասարակ, փոձեք ոչ թե խաշել այն, այլ պարզապես լվանալուց հետո վրան մի քանի անգամ եռացրած ջուր լցնել: Այդպես ավելի լավ կպահպանվեն վիտամինները:



Բրոկոլիով պատրաստված ամենահամեղ ուտեստների բաղադրատոմսերը՝

Համեղ ուտեստ հավով և բրոկոլիով
Մասնագետները բացահայտել են, որ բրոկոլիի մեջ պարունակվող սուլֆորաֆանը դանդաղեցնում է հոդերի աճառի քայքայումը` մի երևույթ, որը փոխկապակցված է սաստիկ ցավային համախտանիշի և բարձր հաշմանդամության հետ: Արդյունավետությունը ցուցադրվել է լաբորատոր մկների վրա: Սուլֆորաֆանը բավականին մեծ քանակներով պարունակվում է խաչածաղկավորների ընտանիքի բույսերում` բրյուսելական և սպիտակ կաղամբում, սակայն առավել մեծ են դրա քանակները բրոկոլիում: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ այդ նյութն ունի նաև հակաուռուցքային և հակաբորբոքային ազդեցություն, սակայն նրա ազդեցությունը հոդերի վրա առաջին անգամ է ուսումնասիրվել:

Այս հարցը հուզում էր գիտնականներին օստեոարթրոզի կանխարգելման առումով: Օստեոարթրոզը հոդերի դեգեներատիվ հիվանդություն է (առաջին հերթին` ծնկային և կոնք-ազդրային հոդերի), որի պատճառով ամեն տարի միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հաշմանդամ են դառնում, իսկ տնտեսությանը բազմամիլիալրդավոր վնաս է հասցվում:

Օստեոարթրոզի զարգացմանը նպաստում են երկու կարևորագույն գործոն` մեծ տարիքը և ճարպակալումը: Համաձայն վիճակագրական տվյալներին՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերրորդ մարդը 45 տարեկանից հետո բախվում է այս հիվանդության հետ: Դժբախտաբար, օստեոարթրոզի արդյունավետ դեղորայքային բուժում գոյույթուն չունի, և, ըստ էության, բժիշկները կարող են միան փոխարինել ախտահարված հոդն արհեստականով:

Սակայն վերադառնանք բրոկոլիին: Այժմ Նորվիչի բժշկական դպրոցի գիտնականները մի փոքր հետազոտություն են անցկացնում այն մարդկանց շրջանում, ովքեր օստեոարթրոզի հետևանքով սպասում են հոդի փոխպատվաստմանը: Գիտնականները փորձում են պարզել՝ արդյոք բրոկոլին որևէ կերպ ազդու՞մ է պաթոլոգիկ պրոցեսի վրա և կարելի՞ է արդյոք մարդկային օրգանիզմում ստանալ այն նույն արդյունքները, որ ստացվել են կենդանիների հետ փորձի ընթացքում: Հաջողության դեպքում, այս աշխատանքը կարող է հիմք դառնալ այս բնագավառում ավելի մասշտաբային ուսումնասիրությունների համար:

“Մեր աշխատանքի ներկայիս արդյունքները շատ խոստումնալից են”, – պատմում է հենաշարժական համակարգի մասնագետ և հետազոտման առաջատար հեղինակներից մեկը` Իեն Կլարկը: “Մենք բացահայտեցինք դրական արդյունք երեք փորձարկային մոդելների դեպքում` բջջային կուլտուրա, աճառային հյուսվածք, մկան օրգանիզմ: Այժմ մենք ցանկանում ենք պարզել` արդյոք դա աշխատու՞մ է մարդկանց դեպքում` թե օժանդակ բուժման, թե կանխարգելման տեսակետից: Իհարկե, հոդի փոխպատվաստումը բավականին հաջողված վիրահատություն է, սակայն դա կատարյալ ընտրություն չէ: Կարևոր է հնարավորինս երկար ժամանակ պահպանել սեփական հոդի ֆունկցիան: Կենսակերպը և դիետան օստեոարթրոզի կանխարգելման կարևորագույն բաղկացուցիչ մասերն են: Հենց սա էլ մեր հետազոտության հիմնական իմաստն է` մենք խորացնում ենք կանխարգելիչ սննդի ընկալումը, որպեսզի արդյունքում հստակ կարողանանք խորհուրդ տալ հիվանդին` կերեք սա և սա, և ձեր հոդերն առողջ կլինեն:”

Դե ինչ, անհամբերությամբ կսպասենք այս հետազոտության արդյունքներին: Եվ ինչպիսին էլ դրանք լինեն, մենք չենք դադարի սիրել բրոկոլին: Չէ՞ որ այն իրականում հրաշք-կաղամբ է` կատարյալ նվեր մեր առողջության համար:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (13.07.20) | Հեղինակ: Xohanoc.am W
Դիտումներ: 197 | Տեգեր: շատ, Ահա, պետք, ինչու…, օգտագործեն., Թե, բրոկոլի, կանայք | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *