close

Կանանց մոտ ճաղատության պատճառներն ու կանխումը




 

   


Ալպոեցիայով կամ ճաղատությամբ տառապում են նաև կանայք: Այս հիվանդության պատճառները բազմազան են: Մեծ նշանակություն ունի նաև ժառանգականությունը: Ուժեղ սթրեսների կամ հոգեբանական տրավմաների դեպքում` նույնպես առաջանում է մազաթափություն:

Շատ հաճախ այն կապված է ապահարզանների կամ աշխատավայրում ունեցած անհաջողությունների հետ:

Էնդոկրին համակարգի գործունեության խանգարման դեպքում առաջանում է այս հիվանդությունը, երբ մարդու օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ:

Այս ամենը կատարվում է կնոջ օրգանիզմում հղիությունից հետո, հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման դադարից հետո, սեռական գեղձերի ֆունկցիաների մարման շրջանում:

Որոշ դեղահաբերի ընդունումը վատ է անդրադառնում մազածածկույթի վրա:



Քիմիական կամ ջերմային այրվածքները նույնպես կարող են ճաղատության պատճառ դառնալ:

Նկատելով ճաղատության առաջին նշանները` փորձեք լուծում տալ այդ խնդրին. որոշ ժամանակով դադարեցրեք մազերը ներկելը, ընտրեք համապատասխան շամպուն, մազերը ամրացնելու համար հատուկ դիմակներ օգտագործեք:

Օրինակ` սոխամեղրային դիմակը ամրացնում է մազերը, կանխելով զարգացող հիվանդությունը:

Դիմակը պատրաստելու համար 4 մաս մանր քերած սոխին խառնեք 1 մաս մեղր, ստացված մասսայով մազարմատները մերսեք և թողեք 40 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով` առանց շամպունի:

Ի դեպ, մշտական մազաթափություն կարելի է ձեռք բերել նաև մազերը շատ ձիգ հավաքելու կամ հյուսք անելու ժամանակ:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (04.08.20) Դիտումներ: 289 | Տեգեր: Ու, Կանանց, ճաղատության, պատճառներն, մոտ, կանխումը | Վարկանիշ: 0.0/0