close

Կանացի գեղեցկության 6 թշնամիները





 

   


 

Հաճախ կյանքի տեմպը և հոգսերը թույլ չեն տալիս հոգ տանել առողջության մասին: Սակայն հենց դրանից էլ սկսվում է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունը: ilife-news.com-ը թվարկել է այն վեց ֆակտորները, որոնք բացասաբար են ազդում կնոջ մաշկ վրա:

1. Էմոցիոնալ լարվածությունն ու սթրեսը կնոջ համար հաղթահարելն առանց կորուստների չափազանց դժվար է: Կյանքի ծանր ժամանակահատվածից հետո նույնիսկ երիտասարդ կինը ծերացած է թվում:

2. Շատ կանայք չեն հետևում առողջ սննդակարգին: Անկանոն սնվելը, բարձր կալորիականություն ունեցող ուտեստները, արագ սնունդը և կիսաֆաբրիկատները, տապակած և ապխտած սնունդը վատ ազդեցություն են ունենում կնոջ մաշկի վրա: Դրանց պատճառով առաջացած մարսողական խնդիրների արդյունքն են ավելորդ քաշը, մաշկի, եղունգների և մազերի հետ կապված հիվանդությունները:

3. Մեր օրգանիզմն ի սկզբանե ստեղծված է ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Եթե մկանները չեն աշխատում, ապա աստիճանաբար թուլանում են: Իսկ դրանից տուժում է ամբողջ մարմինը:

4. Վատ սովորությունների մասին հարյուրավոր աշխատություններ են գրված: Ծխախոտը վնասում է ոչ միայն ամբողջ օրգանիզմին, այլև վատացնում է մաշկի գույնը և ատամների վիճակը: Իսկ ոչ պակաս վնասակար ալկոհոլը փչացնում է մաշկի գույնը և ավելորդ քաշի պատճառ է դառնում:

5. Օրվա ռեժիմը և առողջ քունը կնոջը երկար տարիների երիտասարդություն և գեղեցկություն են ապահովում: Սակայն հագեցած օրը ժամանակ չի թողնում մտածել ոչ միայն առողջության, այլև քնի որակի մասին:

6. Հանուն գեղեցկության կանայք պատրաստ են մեծ գումարներ ծախսել և ռիսկային փորձեր կատարել իրենք իրենց վրա՝ չմտածելով մաշկի, մազերի և եղունգների վրա թողած հետևանքների մասին:



Կանացի գեղեցկության 6 թշնամիները թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (04.09.16) Դիտումներ: 3181 | Տեգեր: թշնամիները, Գեղեցկության, կանացի | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика