close

Ինչպես ճիշտ ընդունել թարմացնող լոգանքներ. Հիանալի է մաշկի և ամբողջ օրգանիզմի համար




 

   


Դետոքսիկացիան օրգանիզմից ավելորդ թույների դուրսբերումն է, որն արվում է մի քանի մեթոդներով: Շատերին հայտնի են բազմաթիվ դիետաներ և սննդային հավելումներ, որոնք օգնում են դուրս բերել ավելորդ տոքսիններն օրգանիզմից: Սակայն այսօր կխոսենք մաքրող լոգանքների մասին:

Մաքրող վաննաները սպա-սրահների տնական այլընտրանքն են: Հարցն այն է, որ օրգանիզմի մաքրումը տեղի է ունենում տոքսինների՝ քրտինքի միջոցով դուրս բերելու հաշվին: Միևնույն ժամանակ, մարմինը կլանում է անհրաժեշտ հանքանյութերն ու սննդարար տարրերն այն ամենից, ինչ ավելացնում եք ջրին: Այս ամենի հաշվին արագանում է նյութափոխանակութունը, լավանում է մարսողությունն ու ընդհանուր առմամբ վերականգնվում է մարմնի էներգետիկ մակարդակը:

Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, թե ինչպես հանգստացնող դետոքս լոգանքներ ընդունել, սակայն դրանք բոլորն էլ հիմնվում են մեկ ընդհանուր կանոնի վրա:

Ինչպե՞ս ճիշտ ընդունել այս վաննաները:

Նախ՝ հիշեք, որ մաքրող լոգանքները պետք է հիմնված լինեն ծովի աղի վրա: Այս տեսակ վաննաները կարելի է ընդունել օրը մեջ: Եթե բացի ծովի աղից՝ նաև սոդա ավելացնեք և եթերային յուղեր, ապա պետք է պրոցեդուրան կատարել ամիսը մեկ անգամ:

Դետոքս վաննան պետք է ընդունել 15-20 րոպեից ոչ ավելի: Հաճախ գրում են, որ այս վաննաների ժամանակը 30-40 րոպեն է: Եթե վստահ եք, որ այդ ժամանակը ձեզ չի վնասի, կարող եք 20 րոպեից ավելի մնալ:

Ջրի ջերմաստիճանը աղային լոգանքների համար չպետք է գերազանցի 36 °С, իսկ յուղային վաննաների համար՝ 40°С:
Նախ պետք է սովորական մարմնի գելով լոգանք ընդունել, իսկ ավելի լավ կլինի մարմինը սկրաբով մշակեք:

Վաննայի մեջ լցրեք 1 բաժակ ծովի աղ: Սա ամենահեշտ բաղադրատոմսն է դետոքս-վաննաների: Բացի ծովի աղից, կարող եք նաև 1 բաժակ սոդա ավելացնել:
Ջրի մեջ մտեք մինչև պարանոցը, ջուրը պետք է ամբողջովին ծածկի մարմինը:

Հանգստացեք և ոչ մի բանի մասին մի մտածեք:
Պրոցեդուրայի վերջում վաննայից զգույշ և դանդաղ դուրս եկեք, քանի որ տաք ջրից և աղից հնարավոր է՝ գլխապտույտ ունենաք:
Սառը ջրով ցայվեք՝ առանց որևէ գելի:
Մեկ բաժակ ջուր խմեք: Սա կկանխարգելի ջրազրկումը:

Բացի մաքրումից, այս պրոցեդուրան բազմաթիվ այլ օգտակար հատկանիշներ ունի, այն ազատում է սթրեսներից, լավացնում է քունը և կենտրոնացումը, հանգստացնում է գլխացավերը և մկանների լարվածությունը:

Սակայն հիշեք, որ այս տեսակ պրոցեդուրան չի կարելի կատարել այն մարդկանց, ում մոտ քրոնիկ հիվանդություններ կան, ովքեր մաշկային հիվանդություններ, շաքարախտ ունեն, չի կարելի նաև հղիներին և կերակրող մայրերին:




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (02.09.20) Դիտումներ: 130 | Տեգեր: թարմացնող, ամբողջ, օրգանիզմի, Ինչպես, մաշկի, ՀԱՄԱՐ, ճիշտ, հիանալի, լոգանքներ., ընդունել | Վարկանիշ: 0.0/0