close

Ինչպես դադարել ամեն օր մազերը լվալ. 10 արդյունավետ խորհուրդ տրիխոլոգից




 

   


Մազերն ամեն օր շամպունով լվալը դրանք դարձնում է չոր, փխրուն և ջրազրկված: Եթե չոր գլխամաշկ ունես, մազերդ հաճախ լվալը կարող է թեփ առաջացնել:

Ինչու են մազերն արագ յուղոտվում

Նույնիսկ յուղոտ տիպի մազեր ունեցողներին հաճախ լվալը հակացուցված է. մազերի պաշտպանիչ շերտը լվացվում է, ճարպագեղձերը սկսում են ավելի շատ ճարպ արտադրել:

Որպեսզի մազերը ժամանակից շուտ չյուղոտվեն, հետևիր բժիշկների այս խորհուրդներին:

1. Աստիճանաբար մեծացրու գլուխը լվալու միջև ընդմիջումները: Յուղոտ մազերը պոչիկ կապիր կամ ծածկիր գլխանոցով (դա անհրաժեշտ է միայն սկզբնական շրջանում անել): Չոր շամպուն չօգտագործես:

2. Աշխատիր ավելի քիչ դիպչել մազերիդ և նոր սանրվածք անել:

3. Որոշ ժամանակով հրաժարվիր գելերի, լաքերի և մազերը հարդարելու այլ միջոցների օգտագործումից:

4. Գլուխդ լվալուց հետո աշխատիր լավ ողողել շամպունը և բալզամը: Հակառակ դեպքում՝ արդեն երեկոյան մազերդ կյուղոտվեն:

5. Միշտ մազերդ առնվազն 2 անգամ փրփուր արա: Օգտագործիր շամպուն, որն իդեալականորեն հարմար է քո մազերի տիպին: Կարող ես տնային միջոց պատրաստել՝ օգտվելով բնական շամպունների մեր բաղադրատոմսերից:

6. Մազերդ լվալու համար օգտագործիր միայն փափուկ, նստվածք տված ջուր՝ ամեն անգամ ոչ մեծ քանակությամբ սոդա ավելացնելով:

7. Հետևիր ջրի ջերմաստիճանին: Այն պետք է գոլ լինի, քանի որ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ ճարպագեղձերը սկսում են ավելի ակտիվ գործել:

8. Գլուխը լվալու վերջում միշտ մազերդ ողողիր երիցուկի, մեղվամուշկի կամ եղինջի եփուկով:

9. Հնարավոր է՝ մազերի արագ յուղոտվելու պատճառը ոչ ճիշտ սնվելն է: Աշխատիր սննդակարգիցդ բացառել մթերքները, որոնք խթանում են մաշկային ճարպի արտազատումը՝ յուղոտ և տապակած ուտեստները, շաքարավազը և հացաբուլկեղենը:

10. Մազերը ողողելու ևս մեկ բնական միջոց է կիտրոնաջուրը: Այն պտրաստելու համար խառնիր մեկ կիտրոնի հյութը և կես լ. գոլ ջուր:

Եթե մեր խորհուրդներին մեկ ամիս հետևելով դրական արդյունք չես նկատի, պարտադիր բժշկի դիմիր:

Հնարավոր է՝ մազերի արագ յուղոտվելու պատճառը թաքնված հիվանդություն է:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (03.09.20) Դիտումներ: 63 | Տեգեր: լվալ., տրիխոլոգից, 10, օր, Ամեն, մազերը, արդյունավետ, Ինչպես, խորհուրդ, դադարել | Վարկանիշ: 0.0/0