Ինչպե՞ս այրել ավելորդ ճարպերը սառույցի օգնությամբ. Հրաշք միջոց, որն իսկապես օգնում է (ֆոտո)

Մենք սովորել ենք օգտագործել սառույցը որպես հակաբորբոքային, այտուցվածությունը հանող միջոց: Իսկ ահա Կենտուկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սառույցն արդյունավետորեն վերացնում է ցելյուլիտը: Նրանք պնդում են, որ մաշկի տակի ավելորդ ճարպից ազատվելու համար, բավական է օրական 30 րոպե սառույցի թրջոցներ դնել պրոբլեմատիկ հատվածին կամ մերսումներ անել սառցե խորանարդիկներով:
Բանը նրանում է, որ մարդու օրգանիզմում գտնվում են երկու տեսակի ճարպային կուտակումներ. Սպիտակ ճարպ և բեժ: Սպիտակ ճարպը՝ դա նստատեղի, ազդրերի, որովայնի, կոնքոսկրերի վրայի եղած ճարպն է, որոնց դեմ մենք ինքնամոռաց և երբեմն էլ անարդյունք պայքարում ենք: Իսկ բեժ ճարպը պատասխանատու է օրգանիզմի ջերմակարգավորման համար և այն այրվում է՝ օրգանիզմը ցուրտ եղանակին տաքացնելու համար:
Blog.1in.am-ը ներկայացնում է ճարպային կուտակումների դեմ պայքարի նոր միջոցը, որը հիմնված է սպիտակ ճարպերը դարչնագույնի (բեժ) վերածելու վրա: Երբ սպիտակ ճարպը սառչում է, այն վերածվում է դարչնագույնի, որն էլ իր հերթին այրվում է՝ մարմնի ջերմաստիճանը բարձրացնելու համար:
Սառույց՝ մաշկի համար
Հակացելյուլիտային թրջոց անելու համար՝ լցրեք սառցե խորանարդիկները կտորից պարկի մեջ: Պրոբլեմատիկ հատվածը ծածկեք սրբիչով, իսկ վրայից դրեք սառույցով լի պարկը՝ 30 րոպեով: Անմիջապես դադարեք այս գործողությունը, եթե այրոց կզգաք, կամ ցանկացած այլ բացասական զգացողություն կունենաք՝ ցրտահարումը կանխելու համար:
Հակացելյուլիտային մերսում անելու համար՝ սառցե խորանարդիկները փաթաթեք անձեռոցիկի մեջ և դրանով մերսեք մարմինը շրջանաձև շարժումներով՝ յուրաքանչյուր պրոբլեմատիկ հատվածին հատկացնելով երկու րոպեից ոչ ավել: Այս գործընթացից հետո՝ մաշկը լավ տրորեք, շփեք փափուկ սրբիչով. Ջերմաստիճանի մեծ տարբերությունը, լրացուցիչ կազդի ճարպերի այրման գործընթացի վրա: Քսեք մարմնին խոնավեցնող լոսյոն:
Մերսման համար կարող եք սառցե խորանարդիկներ պատրաստել խոտաբույսերի ջրով (երիցուկ, կալենդուլա, չերեդա) կամ հանքային ջրով:
Այս պրոցեդուրաներն արեք շաբաթը 3-4 անգամ: Իսկ նիհարելու գործընթացը կարագացնեն ճարպերն նաև այրող ֆիզիկական վարժությունները:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ