Ինչու չի կարելի օրվա մեջ 1 ժամից ավել կրել «վիետնամական» հողաթափերը

«Վիետնամական» հողաթափերը շատ հարմար են, և մենք դրանք կրում ենք գրեթե ամեն օր: Սակայն այն, որ այդ կոշիկները հարմարավետ են, դեռ չի նշանակում, որ վտանգավոր չեն:
Նման տեսակի ամառային ոչ շատ թանկ կոշիկնեը վտանգավոր են, սակայն այդ մասին քչերը գիտեն:
1. Ծնկների ու գոտկատեղի ցավեր
Եթե օրական 1 ժամից ավել կրեք այդ հողաթափերը, կարող են առաջանալ մեջքի ու ոտքի հոդացավեր: Ամբողջ խնդիրն այն է, որ նման կոշիկներում բացակայում է հետնամասը, որը պետք է պահի ոտնաթաթի դիրքը:
2. Ծանրաբեռնվածություն ջլերի ու ոսկորների վրա
Բարակ հարթ ներբանը ունի վատ «ամորտիզացիա», այդ պատճառով նման ամառային կոշիկներով քայլելու հետևանքով ոտքերը բավականին շատ են վնասվում: Ոտքերը հպվում են գետնին, իսկ կոշիկն, ամեն քայլ կատարելիս, ցավոտ հարվածում է կրունկներին:
3. Քայլելու ընթացքում պաշտպանության բացակայություն
Նմանատիպ բաց կոշիկը բացարձակապես չի պաշտպանում ոտքերը, ինչի պատճառով ոտքերի վնասվելու ռիսկը բարձրանում է:
4. Ինֆեկցիանների ռիսկը
Հողաթափերով քայլելու արդյունքում ոտքերի վրա առաջանում են բշտիկներ ու քերծվածքներ, որոնք էլ և կարող են օրգանիզմի վարակի պատճառ դառնալ, քանի որ մաշկի վրա առկա միկրոճաքերի միջոցով արյան մեջ կարող են ներթափանցել բակտերիաներ ու վիրուսներ:
5. «Վիետնամական» հողաթափերը կարել է կրել միայն լողափին, լողավազանի մոտ, սակայն ոչ մի դեպքում քաղաքում: Աշխատեք նման կոշիկներ կրել օրական 1 ժամից ոչ ավել, քանի որ նման կոշիկը նախատեսված չէ լուրջ ծանրաբեռնվածության համար: Գոյություն ունեն նման տեսակի օրթոպետիկ ամառային կոշիկներ, որոնք թանկարժեք են, սակայն անվտանգ:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ