Ինչ տեղի կունենա, եթե 9 օր շաքար չօգտագործեք

 
Ամերիկացի գիտնականները իրականցրել են մարդու օրգանիզմի վրա շաքարի ազդեցության վերաբերյալ հետազոտություն:
Նրանք եկել են այն եզրակացության, որ 9 օրով շաքարի օգտագործման քանակության կրճատումը բարելավում է առողջությունը, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, կարգավորում է լյարդի աշխատանքն ու դրական է ազդում ամբողջ օրգանիզմի վրա:
Հետազոտությանը մասնակցել են ճարպակալման ախտորոշմաբ 9-ից 18 տարեկան 43 մարդ: 9 օր շարունակ նրանք օգտագործել են նույն քանակությամբ սնունդ, որքան որ նախորդ օրերում:
Նվազեցվել է միայն շաքարի ու ֆրուկտոզայի օգտագործման քանակությունը(շաքարը՝ մինչ հետազոտությունը 28 %, հետազոտության ժամանակ 10% և ֆրուկտոզան՝ մինչ հետազոտությունը 12%, հետազոտության ժամանակ 4%):
Նմանատիպ սննդակարգից հետո մասնակիցների զարկերակային ճնշումը նվազել է 5մմ-ով, արյան մեջ տրիգլիցերիդի մակարդակը ՝ 33 միավոր, ցածր խտության լիպոպրոտեինների խոլեստերինի մակարդակը՝10 միավորով, գլյուկոզան ՝ 5 միավորով, ինսուլինը՝ մեկ երրորդով: Զգալիորեն բարելավվել է լյարդի և մնացած օրգանների աշխատանքը:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ