close

Ինչպես սովորել գեղեցիկ քայլել. խորհուրդներ կանանց





 

   


 

Լուսանի քայլք

Կարևոր է, թե ինչպես եք շարժում ձեռքերը, իրանը, ինչպես եք դնում ոտքերը, որքանով են հարմար կոշիկները: Մշտապես բարձրակրունկ կոշիկներ հագնելը ցանկալի չէ, քանի որ ոտքն անբնական վիճակում է: Եթե կոշիկը նեղ է, այն ձևափոխում է ոտնաթաթը, իսկ քայլելն այդպիսի կոշիկներով հարմար չէ:

Թեթև քայլք

Հաստ տակերով և սուր ծայրով կոշիկներով քայլվածքը դառնում է անփույթ, թափթփված: Բժիշկները խորհուրդ են տալիս ամենօրյա օգտագործման համար կրել 4 սանտիմետր բարձրությամբ կրունկով կոշիկ: Դրանցով քայլվածքը դառնում է թռչկոտող, թեթև, էներգիայով լի:

Կանացի քայլք

Մանր բացվածքով արագ քայլեք: Սա ամենամատչելի վարժությունն է գեղեցիկ քայլվածք ունենալու համար: Այն ոչ միայն կանացի է, այլև օգտակար առողջության համար: Այսպիսի վարժությունների շնորհիվ օդափոխվում են թոքերը, լավանում է արյան շրջանառությունը:

Ճոճվող քայլք

Ձեռքերը դրեք կոնքերին, արմունկները հետ տարեք: Կանգնեք մատների ծայրերի վրա և այս դիրքով 1 րոպե քայլեք: Դրանից հետո 1 րոպե քայլեք «թեթև քայլքով»` ճոճվելով մատների ծայրերից դեպի ոտնաթաթը, ծալելով ծնկները:

Անկայուն քայլք

Ձախ ոտքով սահեք առաջ, միաժամանակ բարձրացեք աջ ոտքի մատների վրա և մարմնի ծանրությունը փոխադրեք մատներից ոտնաթաթին` այդ ընթացքում ծալելով ծնկները:

Պարուրային քայլք

Անհրաժեշտ է բարձրանալ մատների ծայրերին, ապա քայլ անելով` իջնել թաթերի վրա: Այդ ընթացքում պետք է արագ ծալել և բացել ծնկները, ապա դարձյալ բարձրանալ մատների ծայրերին: Այս վարժությունը պետք է կրկնել 25 անգամ:

Գեղեցիկ քայլվածքի համար հրաշալի վարժանք է վալսը: Պարեք 1-2 րոպե երևակայական երիտասարդի հետ,- հաղորդում է Newmag.am-ը:
 

Ինչպես սովորել գեղեցիկ քայլել. խորհուրդներ կանանց թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی






Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol31/2inchpes_sovorel_geghecik_qaylel-xorhowrdner_kanan.jpg
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (26.06.15) Դիտումներ: 3269 | Տեգեր: բազմազան խորհուրդներ կանանց, կանայք | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика