close

Դիմահարդարման մեջ օգտագործվող ամենավտանգավոր նյութերը




 

   


 
1. Եթե դուք դիմափոշի եք օգտագործում՝ անպայման կարդացե՛ք բաղադրությունը: Եթե այնտեղ կա տալկ նյութը, խորհուրդ ենք տալիս հրաժարվել դրանից, որովհետև հնարավոր է, որ տալկը թունավոր լինի: Ընտրե՛ք այնպիսի դիմափոշի, որտեղ կա talc free մակագրությունը:

2. Գլիցերին. այս նյութը կա գրեթե դիմահարդարման բոլոր միջոցներում: Այն հրաշալի հարթեցնում է մաշկը, սակայն վտանգավոր է օդի 65%-ից ցածր խոնավության դեպքում: Այդ ժամանակ հակառակ ազդեցություն է թողնում. չորացնում է դեմքի մաշկը:

3. Ալֆա օքսիթթուներ. այս նյութը հիմնային միջավայր է ստեղծում մաշկի վերին շերտում: Ճիշտ է, այն հարթեցնում է կնճիռները, սակայն ավելի խորքում ոչնչացնում է մաշկի երիտասարդ բջիջները:

4. Ալյումին. այս վտանգավոր նյութը կա դեզոդորանտների և հակաքրտինքային միջոցների մեջ: Այն կարող է քաղցկեղ առաջացնել, ինչպես նաև նյարդային ախտահարումների պատճառ դառնալ:

5. Լանոլին. դիմաջուր ընտրելիս խորհուրդ ենք տալիս ուշադիր նայել բաղադրությանը. եթե այնտեղ կա լանոլին, պետք չէ գնել, որովհետև այդ նյութը հաճախ է ցան և մաշկի բորբոքում առաջացնում:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (10.08.16) Դիտումներ: 1792 | Տեգեր: մեջ, Դիմահարդարման, ամենավտանգավոր, նյութերը, օգտագործվող | Վարկանիշ: 0.0/0