close

Ազատվեք ձեռքերի պիգմենտային բծերից




 

   


 

Ձեռքերի վրա պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ այրվածքներից կամ այլ մաշկային վնասվածքներից հետո: budetezdorovy կայքն առաջարկում է հրաշալի քսուք, որը կօգնի ազատվել այս խնդրից, կլավացնի մաշկի վիճակն ու կհարթեցնի ձեռքերի ճաքերը:

Տարիքի հետ ձեռքերի վրա ի հայտ են գալիս պիգմենտային բծեր, ինչն այդքան էլ գեղեցիկ չէ: Ձեռքերը կանանց այցեքարտն են, այնպես որ, դրանց հատուկ ուշադրություն և խնամք է հարկավոր:

Քսուքը, որի մասին կխոսենք, բավական հեշտ է պատրաստվում: Այն կարող եք պատրաստել տան պայմաններում:

Բաղադրություն

  • 1 ձվի դեղնուց
  • 1 ճ/գ մեղր
  • 1 ճ/գ բուսական յուղ

Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի համասեռ զանգված ստանաք:

 


 

Սակայն, մինչև քսուքը քսելը, ձեռքերը պետք է պատրաստել այս պրոցեդուրային: Դրա համար 2 ճ/գ ծովի աղը լուծեք 1 լ ջրում, ձեռքերն իջեցրեք այս խառնուրդի մեջ և թողեք 10-15 րոպե: Ապա առանց ձեռքերը լվանալու՝ քսեք քսուքը, թողեք մնա 20 րոպե, վերջում լվացեք:

Մի քանի պրոցեդուրայից հետո պիգմենտային բծերը կվերանան: Ձեռքերի մաշկը կփափկի, կդառնա ավելի էլաստիկ, իսկ ճաքերն արագ կանցնեն:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (15.08.16) Դիտումներ: 1682 | Տեգեր: բծերից, պիգմենտային, Ազատվեք, ձեռքերի | Վարկանիշ: 0.0/0