close

Այս ըմպելիքը քայքայում է մեր օրգանիզմը, բայց մենք այն ամեն օր խմում ենք




 

   


Վիճակագրության համաձայն՝գազավորված ըմպելիքների սպառումը տարեցտարի ավելանում է՝ չնայած ԶԼՄ-ների բոլոր ջանքերին: Ըմպելիքների ամբողջ վաճառքի 25%-ը բաժին է ընկնում հենց գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներին: Ինչո՞վ են դրանք վտանգավոր մարդու առողջության համար:

Օստեոպորոզ

Քաղցր գազավորված ջուրը պարունակոմ է կոֆեին և ֆոսֆորական թթու:

Հետազոտողները ստուգել են 1413 կանանց և 1125 տղամարդկանց ոսկրային հյուսվածքի հանքային խտությունը 2006 թ. և պարզել, որ այդպիսի ըմպելիքների պարբերական օգտագործումը հանգեցրել է ոսկրային հյուսվածքի հանքային խտության զգալի նվազման կանանց օրգանիզմում, ովքեր շատ ավելի ընկալունակ են ոսկրայյին զանգված կորցնելու նկատմամբ, քան տղամարդիկ:

Մի շարք հետազոտությունների տվյալներով՝ այդ երևույթի պատճառը ֆոսֆորի ավելցուկային քանակն է, որը խոչընդոտում է կալցիումի յուրացմանը: Մասնագետները նաև պնդում են, որ ֆոսֆորական թթուն հանգեցնում է ոսկորներից կալցիումի ինտենսիվ կորստի:



Ուստի քաղցր գազավորված ջրի օգտագործումից պետք է խուսափել օստեոպորոզի կամ հիվանդոթյունների դեպքում, որոնք խոչընդոտում են կալցիումի յուրացմանը, ինչպես՝ Կրոնի հիվանդությունը, նաև 50-ից բարձր մարդիկ:

Ոչ ալկոհոլային ըմպելիքներն առաջին տեղում են ճարպակալման պատճառների ցանկում: Ամեն օր 250-300 մլ այդպիսի ըմպելիքի օգտագործումը ամսեկան քաշն ավելացնում է 2,5 կգ-ով:

Արհեստական քաղցրացուցիչներով գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործումը կարող է մի շարք հորմոնալ և ֆիզիոլոգիական հիվանդություններ առաջացնել, որոնք ի վերջո գիրության կհանգեցնեն:

Սա վատագույնն է, ինչ կարող եք անել լյարդի համար: Այդպիսի ըմպելիքների ամենօրյա օգտագործումը կտրուկ մեծացնում է լյարդի ցիրոզի առաջացման ռիսկը:

Ոչ ալկոհոլային ըմպելիքները վնասում են ատամների էմալը և քանդում են ատամները: Այս ըմպելիքների քիմիկան բաղադրությունը կարող է ատամներին ավելի մեծ վնաս հասցնել, քան շաքարավազը, կոնֆետները և այլ քաղցրեղենը:

Երիկամների քարերը և երիկամների քրոնիկական հիվանդությունները ևս կարող են գազավորված ըմպելիքների ամենօրյա օգտագործման հետևանք լինել:

Քո սիրելի ըմպելիքը հարստացնում են ֆորսոֆարական թթվով, որը հայտնի է միզուղիների աշխատանքի վրա ազդելու իր կարողությամբ:

Այդ փոփոխությունների հետևանքով ձեր երիկամները քարերով կլցվեն: 350 մլ ըմպելիք օգտագործելով՝ դուք երիկամներում քարերի առաջացման ռիսկը կմեծացնեք 15%-ով:




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն | Ավելացրեց: Kiss.am (04.08.20) Դիտումներ: 331 | Տեգեր: Այն, բայց, Այս, Մեր, քայքայում, մենք, Օրգանիզմը, ենք, օր, ըմպելիքը, խմում, Ամեն | Վարկանիշ: 0.0/0