8 պատճառ, որոնք մատնանշում են օրգանիզմում վիտամինների բացակայության մասին

Շատերը հակված են մտածել, որ չոր մաշկը, փխրուն եղունգները, սառը ձեռքերը կապված են ժառանգականության, նյարդերի, միջավայրի հետ: Իհարկե այս գործոնները կարևոր են, բայց երբեմն այս ախտանշանները փաստում են վիտամինների բացակայության մասին:
1. Սառը ձեռքեր
Ուղիղ կապ կա յոդի անբավարարության և անընդհատ սառը ձեռքերի միջև: Յոդի բնականոն գործածությունն անհրաժեշտ է վահանաձև գեղձի համար, որի բացակայությունը խոչընդոտում է նորմալ արյան մատակարարմանը դեպի ձեռքեր, ոտքեր, քիթ, ականջներ: Յոդի քանակն ավելացնելու համար անհրաժեշտ է օգտագործել բավարար քանակությամբ ձուկ ու ծովամթերք, արքայանարինջ, հնդկացորեն:
2. Չոր մաշկ
Երբ մարդ չի տառապում կոնկրետ մաշկի հիվանդություններով և օգտագործում է մաշկը փափկեցնող կրեմներ, չպետք է նրա մաշկը լինի չոր և շերտավոր: Նման պարագայում այն կփաստի վիտամի А-ի բացակայությունը: Վերականգնելու համար հարկավոր է ուտել ավելի շատ կարմիր միս, կարագ, գազար և ձկան յուղ:
3. Փխրուն և կոտրվող եղունգներ
Փխրուն և կոտրվող եղունգները փաստում են օրգանիզմում մագնեզիումի պակասի մասին: Այս վիտամինի բացակայությունը կարող է հանգեցնել նաև արյան ճնշման բարձրացմանը, մկանայի ցավերին, ընդհանուր թուլության: Մագնեզիում կարող եք ձեռք բերել կանաչ բանջարեղենի, ձկան, չորացրած մրգերի, հացահատիկիների միջոցով:
4. Եղունգների շերտավորում
Եղունգների վրա սպիտակ շերտերը մատնանշում են ցինկի պակասը: Այն վերականգնելու համար կարելի է օգտագործել ծովամթերք, ընկույզ, սպանախ, բանջարեղեն, սունկ:
5. Հերպես
Հաճախ յուղոտ մաշկի վրա ի հայտ եկող հերպեսը կարող է լինել վիտամին B2-ի բացակայության արդյունք: Այս դեպքում սննդի մեջ պետք է ավելացնել սպանախ, մածուն, ճակընդեղ, հնդկահավի միս:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ