7 մթերք, որոնք կօգնեն այրել ճարպերը որովայնը հատվածում

 
Խորհուրդներ, որ կօգնեն ազատվել որովայնի հատվածի ճարպից
Վնասակար սովորությունները, նստած կենսակերպը և սխալ սնունդը կարող են հանգեցնել նրան, որ որովայնի հատվածում ճարպ կուտակվի: Բոլորս էլ գիտենք, որ հրաշքներ գոյություն չունեն և իդեալական հարթ որովայն ունենալու համար անհրաժեշտ է գործադրել բավականին շատ ջանք, ինչու չէ՝ նաև զոհողություններ:
Այդ պատճառով էլ սկսեք հետևյալ քայլերից
- աշխատեք օրվա ընթացքում 2 լիտր ջուր խմել
- սննդակարգից հանեք սպիտակ ռաֆինացված ալյուրից պատրաստված մթերքները, մի օգտագործեք կիսաֆաբրիկատներ, քաղցրավենիք
- աշխատեք որքան հնարավոր է քիչ աղ օգտագործել մթերքի պատրաստման ժամանակ. դա օրգանիզմում հեղուկի մնալու հիմնական պատճառներից է
- սովորություն դարձրեք ամեն օր մի փոքր ֆիզիկական վարժություն անել
- հիշեք, որ դիետա պահելը չի նշանակում սովամահ լինել: Օրվա ընթացքում 4 անգամ պետք է ուտել՝ նախաճաշ, ճաշ, փոքր ընդմիջում և ընթրիք:
Մթերք, որն այրում է ճարպերը որովայնի հատվածում
1. Խնձոր: Այն բազմաթիվ նսուցող նյութեր է պարունակում, ինչպես նաև վիտամին C: Որպեսզի խնձորն օգնի այրել ճարպերը, օրական 2-3 խնձոր կերեք:
2. Բանան: Մեկ բանանը 75-130 կալորիա է պարունակում: Այն հարուստ է կալիումով, կալցիումով և բազմաթիվ վիտամիններով: Այն նաև էներգիայի հիանալի աղբյուր է:
3. Նեխուր: Այս բանջարեղենը հիանալիորեն օգնում է պայքարել որովայնի հատվածում ճարպերի դեմ: Այն հեշտ մաքրում է օրգանիզմը, համադրելի է բազմաթիվ այլ մթերքների հետ: Բացի դա՝ այն մեծ քանակով վիտամին C և կալցիում է պարունակում:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ