Խիտ արյուն. ինչ է հարկավոր իմանալ այդ մասին

 
Այդ դեպքում շատ կարևոր է նաև նվազեցնել վիտամին К-ի պարունակությամբ սննդամթերքների օգտագործումը, քանի որ նրանք խտացնում են արյունը: Այդ մթերքների շարքում է հատկապես սևապտուղ հապալասենին, սպանախը, հազարը և սննդի մեջ օգտագործվող մնացած կանաչիները:
Ձկան յուղը նպաստում է ոչ միայն արյան նոսրացմանն այլ նաև արդեն առկա թրոմբների ու խելեստերինային կուտակումների ներծծմանը: Բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական 3-ից 4 անգամ ձուկ օգտագործել և հնարավորության դեպքում յուղոտ տեսակները:
Աշխատեք օգտագործել յոդ պարունակող մթերքներ: Նրանք նվազեցնում են արյան մածուցիկությունն ու բարձրացնում անոթների տոնուսը:
Արյան նոսրացմանը նպաստում են նաև այն մթերքները, որոնք պարունակում են տաուրին, որը կարգավորում է արյան ճնշումը: Այն մեծ քանակությամբ առկա է ծովամթերքների ու ձկան մեջ: Կարող եք սննդակարգի մեջ ավելացնել հունական ընկույզ ու նուշ(օրական 1 ճ/գ):
Սննդի մեջ սխտորի օգտագործումը նվազեցնում է արյան մածուցիկությունը: Նման հատկություններով են օժտված նաև սեխը, թուրինջը, կարմիր բուլղարական պղպեղն ու լոլիկը:
Արյան նոսրացմանը նպաստում է նաև իշառվույտի խոտը(донника), կեռասը, բալը և մի շարք այլ պտուղներ: Արյունը հիանալի նոսրացնում է նաև կարմիր չոր գինին: Օրական 1 բաժակ գինին սննդի հետ օգտագործելու դեպքում դուք կկարողանաք ազատվել այդ խնդրից:
Չիլլի պղպեղը պարունակում է վիտամին А ու Е, կալիում ու ֆոլաթթու, որը հիանալի նոսրացնում է արյունը:
Խմեք ամեն օր նարինջի հյութ ոչ ավելի քան 120 մլ, քանի որ դա արյունը նոսրացնող հինալի միջոց է, այն նաև պարունակում է վիտամին С: Հիշեք որ նարնջի հյութը հակացուցված է ստամոքսի խոցային հիվանդությունների ու բարձր թթվայնությամբ գաստրիտի 10 հիվանդությունների դեպքում:
Վերցրեք 250 գրամ մաքրած սխտոր և նրա վրա ավելացրեք 300 գրամ մեղր, թողեք թրմվի 1 շաբաթ և օրական 3 անգամ, ուտելուց 40 րոպե առաջ, ընդունեք 1-ական ճ/գ:
Լցրեք 0.5 լիտր օղու մեջ 100 գրամ աղացած մշկընկույզ, թողեք թրմվի 21 օր՝ ամեն օր այն խառնելով, որից հետո այն ֆիլտրեք: ¼ բաժակի մեջ ավելացրեք 20-ից 30 կաթիլ այդ հեղուկից, խմեք այն օրական 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ: Թուրմի ընդունման չափաբաժինների ընդունաման միջև կատարեք 10 օրյա ընդմիջում(ընդհամենը 5 կուրս):
Շարունակությունը՝ այստեղ.
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ