close

Թթվասերը բարձր կալորիականությամբ սննդամթերք է` բոլորի համար. Օգտակար կողմերը




 

   


Թթվասերը բարձր կալորիականությամբ սննդամթերք է` բոլոր տարիքային խմբերի համար: Բարերար ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա, դյուրամարս է և սննդարար: Դա է պատճառը, որ թթվասերը խորհուրդ է տրվում վատ ախորժակի դեպքում` մարսողության բարելավման համար: Հարուստ է A, E, B վիտամիններով:

Շատերին է հետաքրքրում, թե ինչում է կայանում թթվասերի և կաթնաշոռի օգտակարությունը: Կաթնաշոռը պարունակում է՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ: Կաթնաշոռը եզակի մթերք է, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր: Մարզիկները հատուկ ընտրում են դիետիկ կաթնաշոռ և խառնում թթվասերի հետ: Այս ուտելիքն օգնում է ամրապնդել ոսկորները, մկանները, կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ինչպես նաև ամրապնդում է նյարդային համակարգը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել կաթնաշոռ և թթվասեր ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Թթվասերը համարվում է ռուսների, ուկրաինացիների, բելառուսների ազգային ուտեստը։ Այն նաև տարածված է Արևելյան Եվրոպայում՝ մերձբալթյան երկրներում (Լիտվա, Լատվիա, Էստոնիա), նախկին Արևելյան Գերմանիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Մոլդովայում, նախկին Հարավսլավիայի երկրներում, նաև Ֆինլանդիայում։

Ֆրանսիական սերուցքը կամ կրեմ-ֆրեշը նույնպես ստացվում է պաստերիզացված սերուցքից։ Նորմանդիայում հաճախ ավելացնում են թթվասերին կալվադոս և պատրաստում են ձկան սոուս։

Թթվասեր անվանումը օգտագործվում է միայն Հայաստանում։ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսիայում օգտագործվում է сметана անվանումը:

Թթվասերը խոհարարության մեջ.

Թթվասերը արևելաեվրոպական (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուսիա) խոհանոցում ավելի տարածված է օգտագործել որպես առաջին ուտեստ (Շի, բորշ, մածնաբրդոշ և այլն)։ Թթվասերը մեծ մասամբ օգտագործվում է Հայաստանում, Ռուսաստանում և ԽՍՀՄ-ի ուրիշ երկրներում։ Էստոնական խոհանոցում ավելի ճանաչված է Սելդի ձկան հետ ավելացվող կերակուր, թթվասերը օգտագործում են նաև ավանդական «չորբա» ապուրի մեջ, և նույնպես մսային ճաշատեսակ «մուսակայի» պատրաստման մեջ։



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (04.09.20) Դիտումներ: 118 | Տեգեր: սննդամթերք, Թթվասերը, կալորիականությամբ, օգտակար, կողմերը, Բոլորի, համար., բարձր | Վարկանիշ: 0.0/0