Ռեհանը հարուստ է կալցիումով, կալիումով եւ երկաթով:
Մեկ թեյի գդալ ռեհանում պարունակվում է К վիտամինի օրական նորմայի 85 տոկոսը:
Ռեհանը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների զարգացումը:
Հետաքրքիր է, որ ռեհան աճեցնելը շատ հեշտ է. կարող եք առանց որեւէ խնդրի աճեցնել բանջարանոցում: Քաղցր ռեհանը կզարդարի իտալական կերակրատեսակները (այն կարելի է ավելացնել պիցային կամ պեստոյին), իսկ, այսպես կոչված, կիտրոնային ռեհանը կարելի է օգտագործել աղցաններում եւ ըմպելիքներում: