close

Փորկապությունը բուժող հիանալի ժողովրդական միջոցներ




 

   


Փորկապությունը շատ տարածված ու տհաճ խնդիր է, որի դեմ շատերն են պայքարում, սակայն քչերը գիտեն, որ կան արդյունավետ միջոցներ աղիների աշխատանքը կարգավորելու և փորկապությունից խուսափելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 խորհուրդ, որոնք կօգնեն բուժել ու կանխարգելել փորկապությունը:

Ճիշտ սնվել

Փորկապության կանխարգելման համար արթնանալուց անմիջապես հետո մարդը պետք է դատարկ ստամոքսին մի բաժակ ջուր խմի և նախաճաշի միայն 40 րոպե անց: Ընդ որում, նախաճաշը պետք է բավական սննդարար լինի և պարունակի հագեցած ճարպերով հարուստ մթերք (պանիր, կարագ և այլն): Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել սուրճը, քանի որ առավոտյան խմելու դեպքում այս ըմպելիքը լուծողական ազդեցություն է ունենում: Պետք չէ մոռանալ նաև բավարար քանակությամբ ջուր խմելու մասին, քանի որ հեղուկն օգնում է կանխել փորկապությունը:

Հրաժարվել փորլուծությունը կանխող մթերքից

Հաճախակի փորկապության դեպքում մարդը պետք է հրաժարվի արգանակներից, սպիտակ հացից ու հացաբուլկեղենից, թունդ սուրճից ու թեյից, շոկոլադից, սերկևիլից, հոնից, տանձից, նուռից, արոսենու պտուղներից ու հապալասից, քանի որ նշված մթերքը նպաստում է փորկապության զարգացմանը:

Շարունակությունը հոլովակում կամ ամբողջական տեքստը՝ այստեղ.




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (05.08.20) Դիտումներ: 272 | Տեգեր: հիանալի, Փորկապությունը, ժողովրդական, միջոցներ, բուժող | Վարկանիշ: 0.0/0