menu
person

Պատվաստանյութը ճանապարհին է. Զատկի «հրաշքը»

 


 

   Lragir.am

ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ աշնանը կարող է սպասվել կորոնավիրուսի նոր ալիք, բայց ԱՄՆ արդեն առավել պատրաստ կլինի դրան: «Կարևորն այն է, որ պատվաստանյութը ճանապարհին է», հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:

ԱՄՆ-ում մարտի 16-ից սկսել է պատվաստանյութի փորձարկումը կամավորների վրա: պատվաստանյութը ստեղծել է ԱՄՆ հայազգի գործարար, բարերար Նուբար Աֆեյանի ստեղծած եւ ղեկավարած ընկերությունը: Օրերս Նուբար Աֆեյանը հայտարարել էր, որ գարնանն արդեն ակնկալում են պատվաստանյութի փորձարկման արդյունքը:

Աշխարհը սպասում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին, որի ստեղծմանը ձեռնամուխ են եղել տարբեր երկրներ: Աֆեյանը օրերս նաեւ հայտարարել էր, որ իր ընկերությունն արդեն երեք տարի է ԱՄՆ կառավարության պատվերով հետազոտում էր հին կորոնավիրուսը, ու թեեւ նորը որոշակիորեն տարբեր է, այդուհանդերձ իրենք տեխնոլոգիապես զգալիորեն պատրաստ էին նորի պատվաստանյութի ստեղծման աշխատանքը արագ սկսելուն:

Հետաքրքիր է, ինչու՞ էր ԱՄՆ կառավարությանը հետաքրքրել հին կորոնավիրուսի հետազոտությունը, որը փաստորեն իրականացվում էր անցնող երեք տարիներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրերս հայտարարել էր, որ ապրիլի 12-ից՝ Կաթոլիկների Զատկի տոնից ԱՄՆ պետք է վերադառնա լիարժեք կյանքի, քանի որ չի կարող կորոնավիրուսից պաշտպանվելու համար սպանել տնտեսությունը, քանի որ դա իր հերթին դառնալու է նոր եւ ավելի շատ մահերի պատճառ: Թրամփի հայտարարությունն ԱՄՆ-ում ընդունվել է քննադատաբար, այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ կորոնավիրուսը կվերանա հրաշքով:

Արդյո՞ք «հրաշքը» տեղի կունենա կաթոլիկ տոնացույցով Հարության տոնին, որն իբրեւ լիարժեք կյանքի վերադարձի մեկնակետ է դիտարկել Թրամփը: Շատերն են արձանագրում, որ պետք չէ լուրջ ընդունել նրա հայտարարությունները: Բայց արդյոք անլուրջ չէ այդպես մտածել թիվ մեկ գերտերության ղեկավարի հայտարարությունների մասին, ով էլ լինի այդ պաշտոնում:

Մինչ այդ, համաճարակի ավարտի մասին հայտարարել է Չինաստանը, ինչը սակայն առաջացնում է հարցեր եւ կասկածներ, որ խոսքն ավելի շատ տեղեկատվական հոսքերի կառավարման, քան համաճարակի հաղթահարման մասին է: Թրամփն ու Չինաստանի նախագահը օրերս պայմանավորվել էին գործել համակարգված, եւ ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Չինաստանը սկսել է Նահանգներին փոխանցել վարակի մասին ամբղջ տեղեկատվությունը:

Դա նշանակում է, որ աշխարհին Չինաստանն ամբողջը չէ, որ փոխանցում է:

Ի՞նչ է փոխում Չինաստանի ամբողջական տեղեկատվությունը ԱՄՆ պատվաստանյութի փորձարկման արագությունում: Կարճացնու՞մ է այն ճանապարհը, որով անցնում է պատվաստանյութը:

Առայժմ իր ճանապարհն է անցնում բուն վարակը, այդ ընթացքում գործնականում փոխելով աշխարհը քայլ առ քայլ:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (02.04.20) | Հեղինակ: Lragir.am W
Դիտումներ: 665 | Տեգեր: է., պատվաստանյութը, Զատկի, «հրաշքը», ճանապարհին | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *