close

Ում է սպառնում ծերունական թուլամտությունը. ակադեմիկոս Բեխտերևի զգուշացնող պատասխանը




 

   


Դեռևս ակադեմիկոս Բեխտերևը (ականավոր գիտնական, որն իրեն նվիրել է մարդկային ուղեղի ուսումնասիրմանը) ասել է, որ կյանքի ճանապարհներին բանականությունը չկորցնելով մահանալու երջանկությունը կտրվի մարդկանց միայն 20%-ին:

Մնացածները, ցավոք, դառնալով զայրացած մարազմատիկներ կամ մեծ տարիքի միամիտ երեխաներ՝ բեռ կդառնան իրենց մտերիմների համար:

 Ծերունական թուլամտություն

Հետագայում այդ բաղձալի 20%-ի մեջ հայտնվելու համար պետք է արդեն հիմա սկսել գործել:

Տարիքի հետ ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը հասնում է խաչբառեր լուծելուն, հեռուստատեսությունը փոխարինում է գրքերին, հոբբիի նկատմամբ հետաքրքրությունը կորչում է…

Առաջնային առաջադրանքներն են դառնում մի լավ քնելը և ուտելը:

Որքան շատ է մարդը հանգստանում, այնքան շատ է իրեն վնասում:

Ում է սպառնում թուլամտություն

Ուղեղի ծերունական դեմենցիա առավելապես նրանց է սպառնում, ովքեր կյանքում չեն փոխում իրենց սահմանումները:

Չափազանց սկզբունքայնությունը, համառությունը, պահպանողականությունը ավելի շուտ կհանգեցնեն թուլամտության, քան ճկունությունը, իրավիճակին հարմարվելու ունակությունը, հուզականությունը և հետաքրքրասիրությունը:

Ստույգ հետևել՝ երբ է վրա հասնում թուլամտությունը, շատ բարդ է: Չէ՞ որ դա խելագարություն չէ, հոգեկան շեղում չէ, հիվանդություն չէ:

Թուլամտությունը միանգամից վրա չի հասնում, այլ զարգանում է տարիների ընթացքում:

Կան անուղղակի նախապայմաններ, որոնք մատնանշում են, որ պետք է շտապ զբաղվել սեփական ուղեղով:

1. Քննադատության հիվանդագին ընկալում, չափազանց նեղացկոտություն:

2. Ինչ-որ նոր բան սովորել չցանկանալը: Օրինակ՝ մարդն ավելի շուտ կհամաձայնվի հին հեռախոսը վերանորոգել, քան կսկսի նոր տեխնիկայից գլուխ հանել:

3. Ուշադրության կնտրոնացման դժվարություններ. դժվարացել է լուրջ գրականությունն ընկալելը, իսկ կարդացածը հեշտությամբ մոռացվում է:

4. Եթե ընթերցանություն, ապա հեշտ, եթե կինո, ապա ժամանցային… Ինչո՞ւ լարվել:

5. Չափազանց եսակենտրոնություն. մարդը հստակ համոզված է, որ շրջապատողները պետք է իրեն հարմարվեն, ուրիշ ոչ մի կերպ:

6. Լավ ժամանակների հաճախակի կարոտախտ:

Այս ամենը ժամանակի ընթացքում կարող է պարարտ հող ստեղծել տարեց ժամանակ թուլամտության առաջացման համար:

Ուստի միշտ պետք է ժամանակ գտնել (և ցանկանալ) ինչ-որ նոր բան սովորել, չդադարել զարմանալ և աշխարհին հետաքրքրասեր աշակերտի աչքերով նայել:

Ուղեղդ տոնուսի մեջ պահիր:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (02.09.20) Դիտումներ: 253 | Տեգեր: ում, ակադեմիկոս, թուլամտությունը., սպառնում, զգուշացնող, ծերունական, պատասխանը, Բեխտերևի | Վարկանիշ: 0.0/0