close

Օշարակի հին բաղադրատոմս, որը հեռացնում թոքերի լորձը և բուժում է հազը




 

   

Health.tert.am

Սա  իսկապես բնական ու օգտակար դեղամիջոց է, որը  կարող է բուժել  հազն ու թոքերից հեռացնել լորձը: Այս միջոցը կարող են  օգտագործել ինչպես մեծահասակները, այնպես էլ  երեխաները: Գազարն ու հատկապես գազարի հյութը շատ հարուստ է հակաօքսիդանտներով: Այն օգնում է նաև նվազեցնել արյան բարձր ճնշումը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել թարմ քամած գազարի հյութ, քանի որ այն պարունակում է ավելի մեծ քանակությամբ  սնուցող նյութեր:

Գազարը հայտնի է նաև մի շարք այլ առավելություններով

• Այն բարձրացնում է իմունիտետն ու կառավարում է սրտանոթային հիվանդությունները
• Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
• Կանխում է քաղցկեղածին հիվանդությունների առաջացումը
• Կանխում է ակնեի առաջանալը
• Հանդիսանում է մաշկի համար անհրաժեշտ վիտամինների աղբյուր
• Հարուստ է կալցիումով
• Օգնում է մարսողությանը
• Մաքրում է ամբողջ օրգանիզմը:


Օշարակի պատրաստման համար հարկավոր է ՝

• ½ կգ գազար
• 3- 4 ճ/գ մեղր
• ջուր

Պատրաստման եղանակը՝

Բաժանեք գազարը մանր կտորների ու լցրեք այն ջրի մեջ: Ապա եփեք գազարը այնքան ժամանակ, մինչև որ այն դառնա փափուկ, որից հետո վերցրեք այն կրակի վրայից: Քամեք ջուրը առանձին տարայի մեջ  ու թողեք այն սառչի: Մանրացրեք գազարը բլենդերով կամ պատառաքաղով:
Գազարի եփուկի մեջ ավելացրեք  մեղր ու լավ խառնեք, որից հետո նրա մեջ ավելացրեք գազարի խյուսը: Պահեք օշարակը սառը տեղում:

Օրվա ընթացքում  ընդունեք 3- 4 ճ/գ  օշարակ:  Արդյունքը տեսանելի կլինի արդեն 1- 2 օր հետո:


Աղբյուրը ՝ runhealthylifestyle.com

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (05.06.16) | Հեղինակ: Health.tert.am W Դիտումներ: 22997 | Տեգեր: առողջություն | Վարկանիշ: 0.0/0