menu
person

Որո՞նք են այրոցի պատճառները, ինչ անել

 


 

   

Ի՞նչ է այրոցքը

Այրոցքը որովայնի վերին հատվածում (էպիգաստրալ շրջան) և կրծոսկրի հետևում այրոցի զգացումն է, որը տարածվում է դեպի վեր, երբեմն` ճառագայթելով նաև պարանոցի շրջան: Զարգացած երկրներում այրոցքը հանդիպում է ազգաբնակչության 20-50% -ի մոտ:

Որո՞նք են այրոցքի պատճառները

Այրոցքի հիմնական պատճառը ստամոքսից դեպի կերակրափող ստամոքսահյութի հետնետումն է (ռեֆլյուքս), որի հետևանքով տեղի է ունենում կերակրափողի լորձաթաղանթի վնասում ստամոքսահյութի ակտիվ բաղադրիչներով` աղաթթու, պեպսին, լեղաթթուներ և այլն: Առողջ մարդու մոտ երբեմն տեղի է ունենում ռեֆլյուքս (հետհոսք) նաև, սակայն հաճախակի ռեֆլյուքսներն արդեն ախատաբանական են: Գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսի (ստամոքս-կերակրափողային հետհոսքի) հիմնական պատճառը կերակրափողային ստորին փականի դիսֆունկցիան է (փականի անբավարար փակվելը):

Կարող է լինել ֆունկցիոնալ, երբ չկա որևէ օրգանակ խնդիր, սակայն մարդն ունի գանգատ:


Որո՞նք են ռեֆլյուքսի առաջացման մեխանիզմները

Կերակրափողային ստորին փականի ժամանակ առ ժամանակ հանկարծակի թուլացում: Այս երևույթը տեղի է ունենում նաև առողջ մարդկանց մոտ, սակայն ավելի հազվադեպ է և որպես կանոն կարճ է տևում:

Ներորովայնային և/կամ ներստամոքսային ճնշման կտրուկ բարձացում: Այս երևույթը տեղի է ունենում կամ ստամոքսի գերլցման դեպքում, երբ ընդունած կերակուրը չափից ավելի է, կամ պառկած ու կռացած դիրքերում սնունդ ընդունելիս: Ներորովայնային ճնշման բարձրացում կարող է դիտվել նաև վքնածության, փորկապության, հղիության դեպքում, ինչպես նաև որովայնը սեղմող հագուստներ, ձիգ գոտիներ, կորսետներ կրելիս և ծանրություն բարձրացնելիս:

Փականի մկանների տոնուսի նշանակալի թուլացում և ստամոքսի ու կերակրափողի ճնշումների հավասարեցում: Այս երևույթը կարող է դիտվել ստամոքսի և կերակրափողի տարբեր վիրահատություններից հետո, կերակրափողի ստոծանիական բացվածքի ճողվածքի, սկլերոդերմիայի, ճարպակալման դեպքում, ինչպես նաև որոշ դեղորայքի կիրառումից` նիտրատներ (Նիտրոգլիցերին, Կարդիկետ, Իզոդինիտ), բետտա ադրենոպաշարիչներ (Մետապրոլոլ, Կարվեդիլոլ, Բիսոպրոլոլ), անտիխոլիներգիկներ (Ատրոպին, Պլատիֆիլին), կալցիումական անցուղիների պաշարիչներ (Ամլոդիպին, Վերապամիլ, Դիլթիազեմ, Նիֆեդիպին), թեոֆիլին:

Որոշ նյութերով թունավորումները նույնպես կարող են հանդիսանալ փականի մկանների տոնուսը թուլացնող պատճառ, օրինակ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, և այլն:


Ո՞ր սնունդն է առավելապես նպաստում այրոցքի առաջացմանը

Այրոցքը հաճախ առաջանում է ուտելուց հետո, հատկապես` յուղոտ, ճարպոտ, կծու ուտեստների, սև շոկոլադի, սուրճի, թունդ սև թեյի, անանուխի, ցիտրուսների, շատ տաք, ալկոհոլային կամ գազավորված ըմպելիքների կիրառումից:


Վտանգավո՞ր է արդյոք այրոցքը

Այրոցքը` ռեֆլյուքս էզոֆագիտի (կերակրափողի բորբոքում), նշան է, որի չբուժման դեպքում կարող են առաջանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են օրինակ, կերակրափողի խոցերը, ուռուցքը, արյունահոսությունը, դիսֆագիան (կլման ակտի խանգարում) և այլն:


Ե՞րբ դիմել բժշկի

Երբ այրոցքը փոխարինվում կամ ուղեկցվում է ցավով:
Երբ զուգահեռ դիտվումէ քաշի անկում, ախորժակի բացակայություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում:
Եթե այրոցքը, էպիգաստրալ հատվածում ցավը կամ դիսկոմֆորտը ճառագայթվում են դեպի ձախ ուս, սրտի շրջան, ուղեկցվում է հևոցով, շնչահեղձությամբ նույնպես անհրաժեշտ է դիմել բշժկի, որպեսզի տարբերակվի արդյոք դա սրտային խնդիր չէ:
Երբ այրոցք եք ունենում շաբաթական 2-3 անգամից ավել


Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել այրոցքի առկայության դեպքում

փոխել կենսակերպը և սննդային սովորույթները,
ազատվել ավելորդ քաշից,
հնարավորինս պակասացնել կամ հրաժարվել ծխելուց և ալկոհոլի չարաշահումից,
չհագնել որովայնը սեղմող հագուստներ,
քնել գլխատակը քիչ բարձր մահճակալին, սննդակարգից հնարավորինս բացառել կծու, յուղոտ ուտեստները, շոկոլադը, սուրճը, նարինջի և լոլիկի հյութերը, գազավորված ըմպելիքները, սոխը, տոմատը, շատ տաք սնունդը, համեմունքները (սև, կարմիր պղպեղ, սունելի և այլն),
ուտել փոքր չափաբաժիններով և ավելի հաճախակի` օրական 4-5 անգամ,
քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ չուտել,
ուտելուց անմիջապես հետո չպառկել, չկռանալ, ցանկալի է 10-15 րոպե քայլել,
չուտել ցածր սեղանի շուրջ կամ պառկած դիրքում:
Այրոցքի առկայության դեպքում, բացի վերը նշվածից, անհրաժեշտ է նաև դեղորայքային բուժում:

 








 



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (06.08.17)
Դիտումներ: 2100 | Տեգեր: ԻՆՉ, Են, պատճառները, Որո՞նք, անել, այրոցքի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *