menu
person

Այս ուղեցույցից օգտվելով՝ ներարկումներ կանես բուժքրոջից ոչ վատ

 


 

   entertrain.1in.am

Ներարկում անելիս պարտադիր է հիգիենայի տարրական կանոնների պահպանումը:

Անհրաժեշտ է պատրաստել դեղամիջոցը, ստերիլ ներարկիչ, սուր ծայր, որով բացվում է դեղանյութի տարան, բամբակ, սպիրտով անձեռոցիկներ կամ օղի:

Որպեսզի ներարկումը պակաս ցավոտ լինի խորհուրդ է տրվում երկար, բարակ ասեղ օգտագործել:


Ինչպես ներարկում անել տնային պայմաններում

1. Օճառով լվա ձեռքերդ, թափահարիր տարան և կտրիր ծայրը: Դեղը լցրու ներարկիչի մեջ: Ներարկման մասը սրբիր սպիրտի մեջ թաթախված բամբակով:

2. Ներարկման տեղը ճիշտ որոշելու համար հետույքով երևակայական խաչ անցկացրու, որը այն 4 մասի կբաժանի: Ներարկումը պետք է անել վերին արտաքին քառակուսու մեջ:

3. Ներարկիչը վերցրու աջ ձեռքդ, հանիր ասեղի գլխիկը: Ձախ ձեռքով մի քիչ հավաքիր ներարկման ենթադրյալ հատվածի մաշկը:

Ասեղն արագ մտցրու՝ ուղղահայաց պահելով: Եթե շատ ես վախենում, կարող ես խորը ներշնչել:

4. Հիմա թուլացիր և հնարավորինս դանդաղ լցրու դեղը:

Ներարկիչը պետք է գրիչի պես բռնել՝ բութ մատով սեղմելով գլխիկը:

5. Դեղը ներարկելուց հետո ներարկման տեղը մերսիր սպիրտի մեջ թրջված բամբակով:



 







Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (28.07.17) | Հեղինակ: entertrain.1in.am W
Դիտումներ: 10056 | Տեգեր: ներարկումներ, Այս, ուղեցույցից, Ոչ, կանես, օգտվելով՝, ՎԱՏ, բուժքրոջից | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *