close

Կախվածություն ունեցող անձի հոգեբանական բնութագրումը





 

   

168.am

Հոգեբանական կախվածություն

Կախվածությունը բազմակողմանի և բավական բարդ խնդիր է: Շատերը կախվածությունը համարում են բժշկական խնդիր: Մասամբ այդպես է, սակայն կախվածության առաջացման հարցում, անկասկած, գլխավոր դեր խաղում է նաև հոգեբանական գործոնը, և հետևաբար՝ կախվածությունից ձերբազատվելու համար հոգեբանի դերը շատ նշանակալի կարող է լինել: Առողջ ընտանիքներում, որտեղ նորմալ փոխհարաբերություններ են տիրում, սոցիալական հիվանդությունների առաջացման ռիսկը ցածր է:

Ընտանիքի անդամների պահանջները բավարարվում են հենց ընտանիքում: Եթե հոգեբանական պահանջմունքներն ընտանիքում չեն բավարարվում, ցանկություն է առաջանում դրանք բավարարել ընտանիքից դուրս, ստանալ ուշադրություն, սեր և աջակցություն, հետաքրքրվածություն սեփական անձի նկատմամբ: Դրան հնարավոր է հասնել, օրինակ, ոչ ֆորմալ խմբերում, այդ թվում՝ նաև թմրամոլների, հարբեցողների և այլ խմբերում: Կախվածությունը լայն հասկացություն է. չի սահմանափակվում հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ:

Կորին Սմիթը կախվածությունը սահմանում է՝ որպես բնավորության և վարքի առանձնահատկություն, որը կարելի է նկարագրել հետևյալ կերպ.

Դուք չեք վերահսկում դա, որովհետև դա է վերահսկում ձեզ: Դուք զգում եք, որ այլընտրանք չունեք, բացի նրանից, թե ինչպես դա անեք, ինչպես դա վերցնեք, վարվեք այնպես, ինչպես դա է պահանջում: Այդ սովորությունն այնքան է արմատավորվում ձեր կյանքում, որ աննկատելի է դառնում ձեզ համար:
Դուք դա անում եք ավելի ու ավելի հաճախ` փորձելով այնպես անել, որ ազդեցությունն ավելի ուժեղ լինի:
Դուք սկսում եք հաճախ անել դա, երբ ձանձրույթի, միայնության, ֆիզիկական ցավի և նման այլ տհաճ զգացողություններ եք ունենում:
Դուք զգում եք, որ այլևս չեք կարող լուծել ձեր կենսական խնդիրներն առանց դրա օգնության:
Դուք կարող եք ձեր կյանքի նշանակալի մասը վատնել՝ դրա դեմ պայքարելով:
Դուք կարող եք վատնել թանկարժեք կենսական էներգիան` տառապելով և փորձելով ազատվել դրանից:
Դրա վրա է ծախսվում ձեր փողերի, ժամանակի, էներգիայի մի մասը՝ ի վնաս ավելի օգտակար բաների: Արդյունքում՝ դուք ավելի շատ եք ատում ինքներդ ձեզ այդ անիմաստ կորուստների համար:
Դուք կորցնում եք ինքնահարգանքը, հոգևոր ուժերը, կյանքում ձեր բոլոր ձեռքբերումների (ընտանիք, կարիերա, ընկերներ), ֆիզիկական և հոգեկան առողջության քայքայման սպառնալիք է առաջանում:
Ոմանց դա, ի վերջո, սպանում է:


Առանձնացվում է նաև քիմիական կախվածություն (ալկոհոլ, սուրճ, թեյ, ծխախոտ, հակադեպրեսանտներ և այլն) և հուզական կախվածություն (աշխատամոլություն, չափազանց տարվածություն սպորտով, ինքնախոշտանգումներ, խաղեր, ռիսկի դիմելու ձգտում, սեռական անկայունություն, անդադար միացված հեռուստացույց և այլն):

Կախվածության առաջացման օրինաչափությունները նույնն են, սակայն առաջին հայացքից հարբեցողի, սեռական կախվածություն ունեցողի և ազարտային խաղեր խաղացողի միջև քիչ ընդհանրություններ կան: Գոյություն ունեն ընդհանուր առանձնահատկություններ, որոնք պայմանավորում են նրանց միջանձնային վարքը և հուզական կախվածությունը.

Առօրյա կյանքի խոչընդոտները դժվարությամբ են հաղթահարվում, չնայած որ տոկուն են ճգնաժամային իրավիճակներում:
Անլիարժեքության թաքնված բարդույթ ունեն, որն ուղեկցվում է գերակայության արտաքին դրսևորումներով:
Արտաքուստ մարդամոտ են, սակայն միաժամանակ կայուն հուզական շփման նկատմամբ վախով են լցված:
Հակված են սուտ խոսելուն:
Ուրիշներին մեղադրելու ձգտում ունեն` իմանալով, որ նրանք անմեղ են:
Խուսափում են որոշումներ ընդունելու պատասխանատվությունից:
Ունեն կարծրատիպային և կրկնվող վարքի ձև:
Տագնապային են:
Կախվածություն ունեն:


Նման խնդրի հետ առնչվող ընտանիքները պետք փորձեն օգնել կախվածության մեջ գտնվող անձին: Ամենաառաջնային օգնությունը համապատասխան մասնագետին՝ հոգեբանին  դիմելն է: Սակայն, մեծամասնության դեպքում, նման անձինք երբեք ինքնակամ չեն դիմի հոգեբանի: Այստեղ մեծ դեր ունի ընտանիքի անդամների միջամտությունը՝ որպես ընկեր, այլ ոչ թե՝ որպես քննադատող: Փորձեք հասկանալ՝ ինչի՞ց է սկսել նրա կախվածությունը:

Խոսեք, ցույց տվեք, թե որքան կործանարար իրավիճակի կարող է հանգեցնել նրա վարքը՝ նախ՝ հենց իր, ապա՝  տան անդամների  համար: Ցույց տվեք, թե որքան թանկ է կյանքը, որ այն մի անգամ են ապրում:

Անպայման նրա մեջ իրեն հասկանալու զգացողություն առաջացրեք: Իր նման կախվածությունից  տառապող մարդանց օրինակներ ցույց տվեք, նրանց սկզբնական կարգավիճակն ու հետագա կարգավիճակը:

Իհարկե, նման օրինակները սկսնակ դեպքերում է ավելի արդյունավետ լինում. երբ կա արդեն տևական և խորացած կախվածություն՝ նման դեպքում օգնել կարող է հոգեբանը:

Կախվածություն ունեցող անձի հոգեբանական բնութագրումը



Կախվածություն ունեցող անձի հոգեբանական բնութագրումը թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (24.01.21) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 803 | Տեգեր: Հոգեբանական, անձի, կախվածություն, ունեցող, բնութագրումը | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика