close

Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը…





 

   


Երկարատև ուղևորությունից կամ կարևոր միջոցառումից առաջ պետք է թեթևացնել աղիները: Բայց լինում են պահեր, երբ դա չի լինում մեր ցանկությամբ: Ինչպես խթանել աղիները դրանք մաքրելու համար:

Ինչպես արագ զուգարան գնալ

 

1. Տաք ըմպելիքներ

Առավոտյան սուրճը արտաթորանքի խթանման հրաշալի միջոց է: Բժիշկները պնդում են, որ այդպիսի հատկություն բոլոր տաք ըմպելիքներն ունեն: Լայնացնելով հոդերը և արյան հոսքը խթանելով՝ տաք հեղուկն ակտիվացնում է աղիների աշխատանքը: Եթե պետք է երկար ճանապարհից առաջ մաքրել աղիները, 1 բաժակ սուրճ կամ թեյ խմիր:


2. Վաղ արթնացում

Ով վաղ է արթնանում, նա լավ է զուգարան գնում: Պետք է մեկընդմիշտ հիշել այս կանոնը: Վաղ արթանցումը մեր օրգանիզմին տալիս է ժամանակ նախաճաշը մարսելու և կարիքները հոգալու համար: Կարևոր միջոցառումից կամ ուղևորությունից առաջ աշխատիր առնվազն 30 րոպե ապահովել զուգարանի համար:


3. Մերսում

Ափով զգուշությամբ որովայնի ներքևի մասը սեղմելը կօգնի թեթևանալ: Այս մերսումը նպաստում է կղանքի անջատվելուն, նաև ակտիվացնում է աղիների աշխատանքը: Այս մեթոդը շատ օգտակար է փորկապության դեպքում:


4. Խիստ անհրաժեշտութան դեպքում

Վազորդներն այդ հնարքը կիրառում են մրցումից առաջ՝ գլիցերինով հետանցքային մոմիկներ են օգտագործում: Այդ դեղամիջոցը սկսում է ազդել 15-20 րոպե անց, բայց կարող է նաև մի քանի ժամ հետո գործել:


5. Ֆիզիկական ակտիվություն

Սպորտով զբաղվելը ևս կարող է զուգարան գնալու ցանկություն առաջացնել: Ուստի մարզումից առաջ պետք է ոչ մեծ մարզանք անել և զուգարան գնալ:

Վերը նշված միջոցներին չդիմելու համար պետք է հիշել, որ նորմալ արտաթորանքին նպաստում է մեծ քանակությամբ բջջանյութի օգտագործումը: Ուստի պետք է սննդակարգը համալրել բանջարեղենային ուտեստներով և մրգերով:




Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը… թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (12.07.20) Դիտումներ: 833 | Տեգեր: գնալ, Ինչպես, զուգարան, կետին, բավարար, Այս, սեղմելը…, չկա., ժամանակ, Երբ | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика