Ինչպես բացահայտել քաղցկեղը վաղ շրջանում. ախտանշաններ, որոնք չի կարելի անտեսել

 
2015 թվականին քաղցկեղի ամերիկյան միությունը միայն ԱՄՆ-ում գրանցել է քաղցկեղի 1.5 միլիոն դեպք: Բոլոր մասնագետները նշում են, որ նախնական փուլում քաղցկեղի հայտնաբերումը որոշիչ նշանակություն ունի հիվանդության դեմ պայքարելու հարցում:
Գոյություն ունեն մի քանի ախտանշաններ, որոնք չի կարելի ոչ մի դեպքում անտեսել, քանի որ դանք վկայում են քաղցկեղի զարգացման մասին: Մասնագետները խորհուրրդ են տալիս ուշադրություն դարձնել օրգանիզմում կարտարվող բոլոր փոփոխություններին, քանի որ դրանք կարող են լինել, ոչ միայն քաղցկեղի այլ նաև մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններ:
Ներքոթվարկյալ ախտանշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում անցնել քաղցկեղածին բջիջների հայտնաբերման հետազոտություն:
Հիշեք որ, այդ ախտանշանները նշանակում են միայն այն, որ ձեզ հարկավոր է դիմել բժշկի:
1. Կնոջ մոտ փորի փքվածություն
Անբացատրելի ու քրոնիկ փորափքանքը վկայում է ձվարանի քաղցկեղի մասին: Ինչպես նշում են մասնագետները, ձվարանի քաղցկեղը, դա քաղցկեղի այն տեսակն է, որ «լուռ սպանում է մարդուն»: Սովորաբար շատ քչերն են ուշադրություն դարձնում այն հանգամանքի վրա, որ ճաշելուց հետո նրանց ստամոքսը կանոնավոր կերպով շատ արագ ուռչում է: Մասնագետները նշում են, որ եթե ստամոքսի փքվածության զգացողությունը առաջանում է շատ արագ և զուգահեռ կանոնավոր կերպով ցավեր են առաջանում գոտկատեղում, ապա հարկավոր է այցելել բժշկի, հատկապես, եթե այդ ախտանշանները արտահայտվում են մի քանի շաբաթ շարունակ:
2. Կանանց մոտ ոչ կանոնավոր արնահոսություն
Ցանկացած արնահոսություն, որը տեղի է ունենում դաշտանդադարից հետո կամ կապ չունի դաշտանային ցիկլի հետ, կարող է վտանգավոր լինել: Դա կարող է վկայել էնդոմետրիայի կամ արգանդի վզիկի քաղցկեղի մասին:
Մասնագետները նշում են, որ ցանկացած արնահոսություն և առավել ևս արյան լերդացած մասնիկների առկայությունը նրանցում կարող են վկայել այն մասին, որ առկա է խնդիրներ և հարկավոր է շտապ դիմել բժշկի:
3. Փորի ցավեր ու փոքր կոնքի ցավեր՝ կանաց մոտ
Փոքր կոնքի օրգաններում կամ որովայնում ցավերը կարող են վկայել ձվարանների հետ կապված խնդիրների մասին, իսկ եթե այդ ցավերը ուղղեկցվում է նաև փորի փքվածությամբ, ախորժակի կամ միզարձակման հետ կապված խնդիրներով, հարկավոր է անմիջապես դիմել բժշկի: Ինչպես նշում են քաղցկեղի ամերիկյան միության մասնագետները, այդ ախտանշաններն արտահայտվում են նաև այն դեպքում, երբ առկա է քաղցկեղ կամ այլ խնդիրներ:Քաղցկեղի դեպքում այդ ախտանշանները կայուն են ու կանոնավոր:
4. Սուր մեջքի ցավեր տղամարդկանց մոտ
Այդ խնդիրը կարող է ունենալ մի շարք պատճառներ, որոնցից մեծ մասը կապված չեն քաղցկեղի հետ: Այնուամենայնիվ հաստաղիքի ու շագանակագեղձի քաղցկեղը գրեթե միշտ ուղեկցվում են մեջքի սուր ցավերով: Խոսքը վերաբերվում է ոչ թե հազվադեպ հանդիպող մկանային ցավերին,այլ կանոնավոր ցավերին:
5. Տղամարդկանց ամորձիներում փոփոխություններ
Որպեսզի կարողանաք խուսափել այդ օրգանի քաղցկեղից, հարկավոր է կանոնավոր կերպով կատարել վերջինիս մոնիտոր, որը ցույց կտա որ այդ օրգանի չափսերն ու ձևը փոփոխման չեն ենթարկվել: Մասնագետները նշում են, որ նրանց վրա ավելորդ որևէ բանի նորագոյացության դեպքում հարկավոր է դիմել բժշկի:Խնդիրը կայանում է նրանում, որ ամորձիների քաղցկեղը զարգանում է շատ արագ, ի տարբերություն շագանակագեղձի քաղցկեղի՝որ զարգանում է շատ դանդաղ: Այն կարող է անգամ զարգանալ մեկ գիշերվա ընթացքում:
6. Տղամարդկանց մոտ աճուկների շրջանում, ազդրերում կամ կոնքում առկա ցավեր
Շարունակությունը՝ այստեղ.
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ