close

Ինչպե՞ս ազատվել գինարբուքի հետևանքներից





 

   



Ուրախ առիթներն առանց ճոխ կերուխումի պատկերացնել հնարավոր չէ: Սակայն ոչ բոլորն են խելամտորեն օգտվում սեղանից` չարաշահելով հատկապես ալկոհոլային խմիչքը: Սպիրտը, ինչպես նաև որոշ միացություններ, որոնք կան ցանկացած` անգամ ամենամաքուր ալկոհոլային խմիչքում, վնաս են հասցնում նյարդային համակարգին, թունավորում գլխուղեղի բջիջները, ջրազրկում օրգանիզմը` միաժամանակ դուրս մղելով կարևոր շատ նյութեր ու վիտամիններ: Ահա թե ինչով են պայմանավորված առավոտյան ընկճվածությունը, ուժեղ գլխացավը, սրտխառնոցը, ջուր խմելու անհագ ցանկությունը և այլն:

 

Ի՞նչ անել, որպեսզի արագ վերականգնվեն ուժերը

Առավոտյան արթնանալուն պես մի ծխեք. առանց այն էլ օրգանիզմը թունավորված է: Որքան շատ հեղուկ օգտագործեք, այնքան լավ, սակայն դա պետք է անել աստիճանաբար` օրվա ընթացքում (3-4 լ): Կօգնեն նաև տոմատի հյութը, հանքային ջուրը, նարնջի հյութը, թանը, մածունն ու կեֆիրը, թարմ սառը օդը և տաք ցնցուղը, իսկ օրգանիզմում կալիումի, մագնեզիումի, նատրիումի և ֆոսֆորի պակասը լրացնելու համար խորհուրդ են տրվում թթու դրած կաղամբը և հացից պատրաստած կվասը:

 

Բեռնաթափման օր` տոներից հետո

Տոնական հավաքույթներից հետո շատերը բողոքում են աղեստամոքսային համակարգի խանգարումներից: Պատճառը հասկանալի է` յուղալի, դժվարամարս կերակուրները, ալկոհոլը, գազավորված ըմպելիքները, բազմատեսակ խմորեղենն ու մսով աղցանները մեծ ծանրաբեռնվածություն են օրգանիզմի համար: Ուստի խորհուրդ է տրվում տոներից հետո բեռնաթափման օր անել` օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու նպատակով: Այդ օրը հարկ է սնվել միայն մեկ տեսակի մրգով կամ բանջարեղենով (ձեր ընտրությամբ) և շատ հեղուկ խմել: Փորձված և լավագույն տարբերկաներից է, օրինակ, խնձորը:

2 կգ խնձորը (կեղևահանել պետք չէ) բաժանեք 5 չափաբաժնի և կերեք օրվա ընթացքում: Միևնույն ժամանակ օրվա մեջ 4-5 բաժակ խնձորի հյութ խմեք` թարմ քամած, առանց շաքարավազի: Բեռնաթափման օր կարելի է անել նաև դիետիկ կաթնամթերքով` մածունով, կեֆիրով կամ յոգուրտով: Եթե օրվա ընթացքում գլխացավ, գլխապտույտ ունենաք, մի անհանգստացեք. դա օրգանիզմի մաքրման բնականոն երևույթներից է: Եվ վերջին խորհուրդը` ցանկալի է, որ բեռնաթափման օրն անցկացնեք տանը:




Ինչպե՞ս ազատվել գինարբուքի հետևանքներից թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (20.07.14) Դիտումներ: 3195 | Տեգեր: Առողջ ապրելակերպ | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика