Ինչու՞ հրեաներն ու մահմեդականները խոզի միս չեն ուտում

 
Խոզը որպես անմաքուր կենդանի հիշատակվում է արդեն Տորայում (Մովսեսի հնգամատյան)։ Հրեաների զզվանքը խոզի նկատմամբ այնքան մեծ էր, որ «խոզ» բառի փոխարեն նրանք հաճախ ասում էին «դավար ախեր», բառացիորեն՝ «ուրիշ բան», այսինքն մի բան, որն ավելի լավ է իր անունով չկոչել, գրում է vokrugsveta.ru-ն։
Հրեաների և մահմեդականների բացասական վերաբերմունքը խոզերի նկատմամբ բացատրում են այդ կենդանիների անմաքրությամբ, որոնք խժռում են նույնիսկ սեփական արտաթորանքը, և նրանով, որ շոգ կլիմայի ժամանակ նրանց մսում դիաթույն է կուտակվում։ Սակայն հրեա դպիրներն ու օրենսգետներն անընդհատ ընդգծում էին, որ այստեղ որևէ ռացիոնալ պատճառ փնտրել պետք չէ, Տիրոջ դրդապատճառը փակ է մարդուն։
Ազգագրագետները կարծում են, որ բանը նախնադարյան հավատալիքների առանձնահատկություններն են, որոնցից մեծ թվով արգելքներ և տաբուներ տեղափոխվել են ավելի ուշ ձևավորված կրոններ։
Կրոնական վաղ համակարգերից մեկում՝ կենդանիներին աստվածացնող տոտեմականության մեջ, արգելված է արտասանել այն կենդանիների անունները և դիպչել նրանց, որոնք համարվում են ցեղախմբի աստվածներ։ Ամենայն հավանականությամբ, սեմական ժողովուրդների համար վարազը հենց այդպիսի աստված է եղել։
Կենդանիների աստվածացման պաշտամունքը դուրս է մղել մարդանման աստվածների պաշտամունքները, բայց ծիսական տաբուներն «իներցիայով» շարունակում էին գործել։
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ