close

Ինչու՞ հրեաներն ու մահմեդականները խոզի միս չեն ուտում





 

   

Newsarmenia.am

 
 

Խոզը որպես անմաքուր կենդանի հիշատակվում է արդեն Տորայում (Մովսեսի հնգամատյան)։ Հրեաների զզվանքը խոզի նկատմամբ այնքան մեծ էր, որ «խոզ» բառի փոխարեն նրանք հաճախ ասում էին «դավար ախեր», բառացիորեն՝ «ուրիշ բան», այսինքն մի բան, որն ավելի լավ է իր անունով չկոչել, գրում է vokrugsveta.ru-ն։

Հրեաների և մահմեդականների բացասական վերաբերմունքը խոզերի նկատմամբ բացատրում են այդ կենդանիների անմաքրությամբ, որոնք խժռում են նույնիսկ սեփական արտաթորանքը, և նրանով, որ շոգ կլիմայի ժամանակ նրանց մսում դիաթույն է կուտակվում։ Սակայն հրեա դպիրներն ու օրենսգետներն անընդհատ ընդգծում էին, որ այստեղ որևէ ռացիոնալ պատճառ փնտրել պետք չէ, Տիրոջ դրդապատճառը փակ է մարդուն։

 

Ազգագրագետները կարծում են, որ բանը նախնադարյան հավատալիքների առանձնահատկություններն են, որոնցից մեծ թվով արգելքներ և տաբուներ տեղափոխվել են ավելի ուշ ձևավորված կրոններ։

Կրոնական վաղ համակարգերից մեկում՝ կենդանիներին աստվածացնող տոտեմականության մեջ, արգելված է արտասանել այն կենդանիների անունները և դիպչել նրանց, որոնք համարվում են ցեղախմբի աստվածներ։ Ամենայն հավանականությամբ, սեմական ժողովուրդների համար վարազը հենց այդպիսի աստված է եղել։

Կենդանիների աստվածացման պաշտամունքը դուրս է մղել մարդանման աստվածների պաշտամունքները, բայց ծիսական տաբուներն «իներցիայով» շարունակում էին գործել։

 


Ինչու՞ հրեաներն ու մահմեդականները խոզի միս չեն ուտում թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (07.06.16) | Հեղինակ: Newsarmenia.am W Դիտումներ: 5943 | Տեգեր: առողջ սնունդ, Հետաքրքիր | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика