Հորմոնային խախտումների նշաններ, որոնք գրեթե բոլորն անտեսում են

1. Խրոնիկական հոգնածություն: Հոգնածություն զգալը նորմալ երևույթ է, սակայն, եթե այդ զգացողությունը ձեզ չի լքում, ամենայն հավանականությամբ, դուք պրոգեստերոն հորմոնի ավելցուկ ունեք:
2. Անքնություն: Այս դեպքում գործ ունենք պրոգեստերոն հորմոնի պակասորդի հետ:
3. Պզուկների առկայություն: Հաճախ դրանք նորմալ երևույթ են, սակայն մշտական առկայությունը վկայում է անդրոգեն հորմոնի խնդիրների մասին:
4. Ստամոքսի ցավ: Այս հիվանդության համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել, սակայն բացառված չեն նաև հորմոնային խախտումները:
5. Գլխացավեր: Սա էլ խոսում է էստրոգենի ցածր լինելու մասին:
6. Խնդիրներ հիշողության հետ: Էստրոգենի և պրոգեստերոնի խախտումները կարող են առաջացնել խնդիրներ հիշողության հետ:
7. Կրծքի չափի փոփոխություն, որը ևս կախված է էստրոգենի չափաքանակի հետ:
8. Տրամադրության անկում: Դոպամին և սերոտոնին հորմոնների խախտումներով էլ հաճախ կարող է առաջանալ դեպրեսիոն տրամադրություն:
9. Ախորժակի ավելացում: Հաճախ էստրոգենի անկման ժամանակ ավելանում է լեպտին հորմոնը, որն էլ պատասխանատու է քաղցի համար:
10. Լիբիդոյի ցածր մակարդակ: Եթե սեռական կյանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունը պակասել է, ապա դա կարող է կախված լինել տեստոստերոնի մակարդակի հետ:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ