close

Հնարավոր է հղիանալ, եթե…





 

   

impoqrik.am

Կարո՞ղ եմ հղիանալ, եթե կրծքով կերակրում եմ

Այո, միանգամայն հնարավոր է: Կրծքով կերակրելիս հավանական է, որ օվուլյացիա տեղի չունենա, բայց դա երաշխիք չի տալիս, որ  չեք հղիանա: Չի բացառվում, որ օվուլյացիա տեղի ունենա անգամ այն ժամանակ, երբ դուք կրծքով կերակրում եք եւ դաշտանային ցիկլն էլ բացակայում է: Փաստորեն, կերակրող մայրն էլ պետք է հղիությունը
կանխարգելող միջոցներ ձեռնարկի, եթե ուզում է խուսափել հղիությունից:


Կարո՞ղ եմ հղիանալ, եթե դաշտանային ցիկլ չունեմ

Այո, կարող եք հղիանալ անգամ ցիկլի բացակայության պարագայում:  Այնպես որ, եղեք զգոն նաեւ այդ դեպքում:


Կարո՞ղ եմ հղիանալ, եթե ներլվացում կատարեմ

Այո, հնարավոր է: Ներլվացումը  բացարձակ  անարդյունավետ միջոց է  հղիությունը կանխարգելելու համար: Սպերմատոզոիդները վայրկյանների ընթացքում  հեշտոցով ներխուժում են արգանդափող եւ անհնար է այնքան արագ ցնցուղ ընդունել, որ դրանց մուտքը արգանդ կանխվի:  Անգամ եթե սեքսից հետո անմիջապես ցողեք հեշտոցը, միեւնույն է, արդեն ուշ է որեւէ բան կանխել:


Կարո՞ղ եմ հղիանալ, եթե սեքսից հետո միզեմ կամ ցնցուղ ընդունեմ

Այո, կարող եք հղիանալ, եթե սեքսից հետո միզեք կամ լոգանք ընդունեք: Երկու դեպքում էլ  հնարավոր չէ դուրս մղել սպերմատոզոիդները:


Կարո՞ղ եմ հղիանալ, եթե գազավորված ըմպելիքի օգնությանը դիմեմ

Իհարկե, կա տեսակետ, որ կոկա կոլան սպանում է սպերմատոզոիդները, բայց  խորհուրդ չի տրվում դա անել, քանի որ կարող եք վնասել վերարտադրողական օրգանները:  Նույնը վերաբերում է վագինալ դեզոդորանտներին: Դրանք նույնպես կարող են վնասակար լինել:

 




Հնարավոր է հղիանալ, եթե… թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (13.06.17) | Հեղինակ: impoqrik.am W Դիտումներ: 1603 | Տեգեր: եթե…, հղիանալ, հնարավոր | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика