close

Հինգ ամենավնասակար զգացումները




 

   


Ավստրալացի հոգեբանները հինգ տարի շարունակ կատարել են հետազոտություններ՝ ուսումնասիրելով 2000 կամավորների վարքն ու առողջությունը և դրանց արդյունքների հիման վրա առանձնացրել մարդկային հինգ զգացում, որոնց ազդեցությունն առողջության վրա ամենաբացասականն է:
 
 

Նախանձ
Հոգեբանների եզրակացությունները վկայում են՝ հարազատներին կամ անծանոթներին մշտապես նախանձողներն ավելի շատ են սրտային հիվանդություններ ունենում: Հիվանդանալու հավանականությունը 2,5 անգամ ավելի է նրանց համեմատությամբ, ովքեր շրջապատի նկատմամբ ունեն չեզոք կամ ավելի բարյացակամ վերաբերմունք:

Խանդ
Ավստրալացի հետազոտողներն ասում են, որ երբ մարդը խանդում է, նրա մարմնում խախտվում է հորմոնների հավասարակշռությունը, ինչի հետևանքով էլ զգալիորեն խախտվում է սեռական հորմոնների արտադրությունը (թե ինչպես՝ ճշգրտված չէ): Դա տղամարդկանց օրգանիզմում կարող է տեստոստերոնի պակաս առաջացնել, այնուհետև՝ անկարողության:

Ինքնաքննադատություն
Երբ մարդն իրեն ամեն ինչում չափազանց շատ է մեղադրում, ակամա ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Գիտնականները նաև նշել են, որ ինքնաքննադատաբար տրամադրված մարդիկ ավելի շատ են վարակներով ախտահարվում:

 
Հինգ ամենավնասակար զգացումները

Խղճահարություն
Սեփական անձի հանդեպ խղճահարությունը լյարդի համար շատ վտանգավոր է:  Եթե մարդիկ անընդհատ իրենց զոհի կարգավիճակում են զգում, նրանց օրգանիզմում սաստիկ ավելանում է ացետիլխոլին նյութի քանակը, որը հայտնի է որպես «թուլության հորմոն», հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկմանը:

Ագահություն
Մարսողական համակարգի խանգարումներն առավել բնորոշ են ազդեցիկ մարդկանց, ովքեր անընդհատ առաջնորդվում են նյութական եկամուտ ստանալու մղումով: Նման մարդիկ հաճախ հիվանդանում են բուլիմիայով ու անորեքսիայով:


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ


Աղբյուրը: http://erkusov.com/WebPlayer201/vol26/vnasakarzgacumner2.jpg
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (27.09.14) Դիտումներ: 3223 | Տեգեր: վնասակար սովորույթ, առողջություն, հոգեկան անդորր, առողջարան, Հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0