close

Ինչպես 1 րոպեում հանգստացնել սրտի արագ աշխատանքը




 

   

168.am


Սրտի արագ աշխատանքն ի հայտ է գալիս անսպասելիորեն, տհաճ է և անհարմար: Եվ միակ բանը, որի մասին այդ պահին մտածում եք՝ որքան հնարավոր է՝ շուտ անցնի:

Եթե ձեզ մոտ հաճախակի եք նկատել նման երևույթներ, հավանաբար վերջին ժամանակները սթրես եք ապրել: Սա սովորական երևույթ է, որը կարող է պատահել գրեթե բոլորի հետ:

Healthylivingstyle կայքը ներկայացնում է մի քանի պարզ մեթոդներ, որոնք կօգնեն անմիջապես հանգստացնել սրտի արագ աշխատանքը:

1. Սառը ջրի մեթոդ

Վերցրեք մի տարա, մեջը սառը ջուր լցրեք, նույնիսկ սառույցի կտորներ գցեք: Պարզապես խորը շունչ քաշեք, ներշնչեք  սառը ջրի գոլորշին  և գլուխը մտցրեք այդ ջրի մեջ: Որքան կարող եք՝ պահեք գլուխն այս դիրքում: Երբ դեմքը պահում եք սառը ջրում,  մարմինն ազդանշան է ուղարկում ուղեղին՝ նյութափոխանակությունը դանդաղեցնելու համար, որը կոչվում է՝ սուզվելու ռեֆլեքս, սրա արդյունքում՝ սրտի արագ աշխատանքը դանդաղում է:

2. Խորը շնչելու մեթոդ

Շատ խորը շունչ քաշեք այնքան, մինչև զգաք, որ այլևս չեք կարող շունչ հավաքել: Ապա շատ արագ օդը դուրս բերեք թոքերից: Որքան հնարավոր է՝ կատարեք գործողությունը: Սակայն խորը շունչ քաշելը բավական չէ, քանի որ դա չի դանդաղեցնի սրտի աշխատանքը, անհրաժեշտ է թոքերի ծավալից շատ օդ ներշնչել, ավելի, քան պարզապես խորը շունչ քաշելիս: Միայն սա կդանդաղեցնի սրտի աշխատանքը:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (26.07.17) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 5140 | Տեգեր: առողջություն | Վարկանիշ: 0.0/0