close

Եզան լեզվի թեյը՝ նիհարեցնող միջոց




 

   

168.am

Եզան լեզվի (подорожник) բուժիչ հատկանիշների մասին գիտեն շատերը: Այս խոտաբույսը դադարեցնում է արյունահոսությունը, արագ վերականգնում է վնասվածքները: Պարզվում է, որ այս բույսը նաև հզոր միջոց է նիհարելու գործում: Այս բույսի թեյն իրական գտածո է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Պարզապես դեղատնից ձեռք բերեք եզան լեզվի սերմեր և եռացրեք դրանք:

250 մլ եռացրած ջրին ավելացրեք 1 ճ/գ եզան լեզվի սերմեր, թողեք թրմվի 15-20 րոպե: Ստացված թեյն անցկացրեք քամիչի միջով: Դատարկ ստամոքսին խմեք այս թեյը 50 մլ չափաքանակով: Թեյը խմելուց 10 օր անց պետք է մեկ ամիս դադար տալ, ապա կարող եք կրկնել կուրսը:

 

Այս թեյը լավացնում է մարսողությունը, քանի որ բարձրացնում է ստամոքսահյութի արտադրությունը, ինչպես նաև հանգստացնում է մարսողական համակարգի բորբոքումները: Բացի այդ, այն նաև արագացնում է նյութափոխանակությունը, ինչի հաշվին էլ սկսում ենք քաշ կորցնել:

Սակայն պետք չէ մոռանալ եզան լեզվի հակացուցումների մասին: Այս թեյը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն կամ արյունատար անոթներում թրոմբոֆլեբիտ ունեցողներին: Մինչև բուժիչ թեյին անցնելը խորհրդակցեք բժշկի հետ:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (11.09.16) | Հեղինակ: 168.am W Դիտումներ: 3060 | Տեգեր: Նիհարեցնող, թեյը՝, Եզան, միջոց, լեզվի | Վարկանիշ: 0.0/0