close

Դարչինի անհավանական մոգական հատկությունները





 

   


Շատ մոգեր և էքստրասենսներ դարչինը համարում են ամենաուժեղ համեմունքներից մեկը: Այն ակտիվորեն օգտագործում են ոչ միայն՝ խոհարարության մեջ, այլ նաև՝ կենցաղային մոգության: Դարչինը պատկանում է Կրակի տարերքին:

Կա հինավուրց մի լեգենդ, որի համաձայն՝ դարչինն իր օգտակար և մոգական հատկությունները ստացել է Փյունիկից, ով հառնել է այս բույսի տերևների խարույկից: Այս համեմունքի մոգական հատկությունների մասին խոսելիս՝ կարելի է կարճ և պարզ ասել. անհնարինը կարող է դառնալ իրական:

Եվ այսպես, ինչու՞մ է դարչինի մոգական ուժը, և ինչպե՞ս այն ճիշտ օգտագործել:

 

 

Գումար գրավելու համար

Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր դրամապանակում միշտ գումար լինի, ապա այնտեղ դրեք դարչինի փայտիկ՝ անանուխի տերևի հետ: Ձեր դրամապանակի բույրը իր կողմը կքաշի ֆինանսները:

Եթե պետք է մեծ գումար ծախսեք, ապա աղացած դարչինով շփեք ձեր ձեռքերի ափերը և մտովի պատկերացրեք, որ ամբողջ գումարը ետ է գալու:

Բիզնեսում հաջողություն ունենալու համար խորհուրդ է տրվում թեյի մեջ դարչին ավելացնել: Այն ոչ միայն կավելացնի էներգիան, այլ նաև կօգնի կենտրոնանալ, գտնել ճիշտ որոշումներ և դառնալ ավելի վստահ:

Եթե ցանկանում եք գրավել գումարը դեպի տուն, ապա ջրի մեջ, որով հատակն եք լվանում, ավելացրեք աղացած դարչին:

 

 

Հաջողությունը գրավելու համար

Եթե դուք ցանկանում եք հաջողությունը գրավել կոնկրետ 1 օրվա համար, ապա ձախ կոշիկի մեջ մի փոքր դարչին լցրեք:

Եթե դուք պետք է ելույթ ունենաք հանրության առջև, ապա ելույթից մի քանի րոպե առաջ կերեք դարչինով պատրաստված թխվածքաբլիթ. այն ձեզ ճարտարություն կշնորհի:

Եթե դուք ուզում եք կատարել ձեր ցանկությունը, ապա վաղ առավոտյան դուրս եկեք պատշգամբ կամ փողոց, ձախ ձեռքի ափի մեջ լցրեք աղացած դարչին, կենտրոնացեք ձեր ցանկության վրա, փակեք աչքերը և փչեք դարչինի վրա. թող այն պտտվի ձեր շուրջը և տարածվի օդում:

 



Դարչինի անհավանական մոգական հատկությունները թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (07.12.21) Դիտումներ: 247 | Տեգեր: հատկությունները, Անհավանական, դարչինի, մոգական | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика