close

Չիչխան՝ բազմաթիվ հիվանդությունների դարման




 

   


Չիչխանի բուժիչ հատկություների մասին գիտեին դեռ հին ժամանակներից՝ Ասիայից մինչև Եվրոպա: Այն աճում է նաև Հայաստանում, հատկապես Սևանա լճի առափնյա ավազուտներում, Աբովյանում, Իջևանում, Մեղրիում, Գորիսում, Սիսիանում, Վանաձորում: Բազմաթիվ օգտակար հատկություններ ունի ոչ միայն պտուղը, այլ նաև տերևները, սերմերը և պտղից պատրաստված յուղը: Այս հոդվածում կանդրադառնանք պտղի, սերմի և նրա տերևների օգտակարությանը։


Պտուղը հարուստ է E, B1, B2, K, P վիտամիններով, պարունակում է շաքար, օրգանական թթուներ, ճարպային թթուներ, ներկանյութ, դաբաղանյութ, ինչպես նաև մի շարք միկրոտարրեր, օրինակ՝ երկաթ, բոր, տիտան, մանգան, ալյումին, մագնեզիում: Պտուղներն իրենց համը և բուժիչ հատկությունները պահպանում են նույնիսկ սառած վիճակում: Չիչխանի պտուղները կանխարգելում են աթերոսկլերոզը, հիպերտոնիան, նպաստում սերոտոնինի (երջանկության հորմոն) ստեղծմանը, որը կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը։



Պտղի մեջ պարունակվող թթուների շնորհիվ նվազում է տոքսիկ նյութերի, ռենտգենյան ճառագայթների, սթրեսի ազդեցությունը, թրոմբների առաջացումը: Օգտակար է նյութափոխանակության, արյան շրջանառության համար: Հաճախ օգտագործում են որպես հակալնդախտային, ցավազրկող միջոց: Ամրացնում է մազերը, բուժում մաշկային մի շարք հիվանդություններ: Պտուղներից պատրաստված եփուկն օգտագործվել է աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ, շատ օգտակար է դիաբետիկների համար: Չիչխանի պտուղները խորհուրդ են տալիս օգտագործել հատկապես քիմիաթերապիայից և ռադիոթերապիայից հետո: Չափազանց օգտակար է սրտի աշխատանքի համար, այն պրոֆիլակտիկ միջոց է կաթվածի և ինֆարկտի դեմ:

Այժմ ներկայացնենք մի քանի բաղադրատոմս՝ տարբեր խնդիրների դեմ:

• Ստամոքսի խոցի դեպքում 300 գրամ չիչխանի պտուղների վրա ավելացրեք 5 ճաշի գդալ մեղր: Զանգվածը 3 օր պահեք սառնարանում, որից հետո օգտագործեք մեկական թեյի գդալ, օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

• Ռևմատիզմի դեպքում 1 ճաշի գդալ մանրացրած տերևներին ավելացրեք 1 բաժակ եռացրած ջուր։ Սառելուց հետո քամեք և խմեք քաղցած ժամանակ՝ օրը 3 անգամ:

• Հոդացավերի ժամանակ չիչխանի թարմ տերևները լավ տրորեք և քսեք ծնկներին: 30 րոպե հետո մաքրեք չոր կտորով: Հարկավոր է առնվազն 10 օր կատարել այս գործողությունը: Կարևոր է, որպեսզի տերևները լինեն թարմ հակառակ դեպքում այն կկորցնի իր բոլոր օգտակար հատկությունները:

• Գլխացավի դեպքում ճզմել չիչխանի պտուղները, առաջացած հյութը քամել, որի մեջ թրջել թանզիֆը և դնել ճակատին։




• Առիթմիայի ժամանակ մոտ 300 գրամ չիչխանի պտղի կորիզներն առանձնացնել, ավելացնել 3-4 ճաշի գդալ մաքուր մեղր, խառնել և պահել սառնարանում: Ամեն առավոտ քաղցած ժամանակ ուտել 1 մեծ թեյի գդալ:

• Մազերի համար
Տերևներից պատրաստված եփուկն օգնում է մազարմատների ամրացմանը, մազերի փայլի վերականգնմանը, հրաշալի միջոց է մազաթափության և ճաղատության դեմ: Մազերի աճին նպաստելու համար 4 ճաշի գդալ չիչխանի չոր տերևների վրա 1 լիտր եռացրած ջուր լցրեք և եռացրեք 30 րոպե: Թողեք սառչի և կրկին նույն չափով ջուր ավելացրեք: Մազերը լվանալուց հետո պատրաստված հեղուկը լցրեք մազերին և դանդաղ տրորեք մազարմատները:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (05.08.20) Դիտումներ: 392 | Տեգեր: հիվանդությունների, Չիչխան՝, բազմաթիվ, դարման | Վարկանիշ: 0.0/0