menu
person

«Բավական է մի սուպերմարկետի գանձապահ հիվանդ լինի՝ խայտառակ թվով մարդկանց կարող է վարակել». Իզաբելլա Աբգարյան

 


 

   

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք հիմա «վայելում ենք» նախորդ՝ պակաս խիստ կարանտինի ժամանակ մեր բնակչության դրսում գտնվելու պտուղները: Այսօրվա թիվը պիտի որ զգաստացնի:

Կհասկանա՞նք, որ եթե չենք ուզում օրեցօր ավելի ու ավելի մեծ թվեր, պիտի պարզապես խիստ պահպանենք միմյանց հետ շփումների բացառումը:

Միևնույն ժամանակ մենք ունենք քաղաքացիներ, որոնք աշխատում են՝ ապահովելով մեր ինքնամեկուսացման կոմֆորտն ու ռիսկի են ենթարկում իրենց:

Քանի օր է մտածում եմ, որ առնվազն առևտրի ու սպասարկման ոլորտում աշխատողներին պետք է թեստավորել և ապահովել որակյալ պաշտպանիչ միջոցներով:

Բավական է մի սուպերմարկետի գանձապահ հիվանդ լինի ու թեթև տանի, խայտառակ թվով մարդկանց կարող է վարակել:

Տանը նստելու միջոցառումներն էլ պետք է ոչ թե Ֆեյսբուքում անել, այլ Հ1-ով, որը նայում են տարեցները, իսկ ամենակարևորը՝ փողոցում:

Տպավորություն է, որ թղթի կտոր ունենալը բավարար է շատերի համար, որ հանգիստ դուրս գան...»:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (02.04.20)
Դիտումներ: 343 | Տեգեր: թվով, լինի՝, «Բավական, Աբգարյան, սուպերմարկետի, կարող, խայտառակ, գանձապահ, հիվանդ, վարակել»., Մի, Իզաբելլա, Մարդկանց | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *