close

Այս տղան 12 տարի գտնվում էր կոմայի մեջ. ուշքի գալով՝ ահա, թե ինչ շոկային պատմություն նա պատմեց (լուսանկարներ)





 

   

Entertrain.1in.am

12 տարի Մարտին Պիստորիուսը կաղապարված է եղել սեփական մարմնում: Բոլորը կարծում էին, որ նա անգիտակից վիճակում է՝ չի տեսնում և չի լսում բացարձակապես ոչինչ:

Վերջապես Մարտինը կարողացավ պատմել, թե ինչ է եղել իրականում…

Մարտինն ամեն ինչ տեսնում էր, լսում էր և հասկանում, սակայն չէր կարողանում ասել այդ մասին: Նա զրկվել էր խոսելու և շարժվելու ունակությունից:

Մարտինն ապրում էր Հարավային Ամերիկայում: Նա 12 տարեկան էր և լիովին առողջ: Մի անգամ դպրոցից տուն վերադառնալուց հետո Մարտինը բողոքեց վատ ինքանզգացողությունից:

Տղան օրեցօր ավելի վատ էր զգում իրեն՝ մկանները թուլանում էին, և նա չէր կարողանում շարժվել:

Բժիշկները հայտնեցին նրա ծնողներին, որ տղան կորցրել է կապն արտաքին աշխարհի հետ և չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջ:

Փաստորեն նրանք սխալվել էին: Մարտինն ասում է, որ 12 տարի գիտակից վիճակում է եղել, սակայն ոչ ոք այդ մասին չի իմացել:

Ահա թե ինչպիսին է Մարտին Պիստորիուսն այսօր: Նա կարողանում է հաղորդակցվել համակարգչի միջոցով, որը բարձրաձայնում է այն, ինչ նա տպում է:

Մի անգամ նա լսել է, թե ինչպես է մայրն ասում, որ ավելի լավ կլիներ, եթե Մարտինը մահանար: «Գաղափար անգամ չունեի, որ նա ամեն ինչ լսում է: Ես այնքան եմ ափսոսում, որ արել եմ այդ արտահայտությունը»,- ասում է Պիստորիուսի մայրը:

Մարտինն աստիճանաբար սովորել է հաղորդակցվել: Նա տիտանական ջանքեր է գործադրել և կարողանում է կառավարել իր մարմինը: Մարտինը քոլեջ է ավարտել, վարորդական իրավունք ստացել և այժմ հատուկ ադապտացված ավտոմեքենա է վարում:

2008 թվականին նա ծանոթացել է քրոջ ընկերուհու՝ Ջոանայի հետ: 2009-ին նրանք ամուսնացել են: Մարտինը բոլորին կոչ է անում միմյանց նկատմամբ բարություն, հարգանք դրսևորել: Երբեք չի կարելի թերագնահատել գիտակցության, սիրո և հավատի ուժը: Չի կարելի դադարել երազել:

Այս տղան 12 տարի գտնվում էր կոմայի մեջ. ուշքի գալով՝ ահա, թե ինչ շոկային պատմություն նա պատմեց (լուսանկարներ) թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (20.09.16) | Հեղինակ: Entertrain.1in.am W Դիտումներ: 25088 | Տեգեր: Այս, գտնվում, 12, ուշքի, ՏԱՐԻ, տղան, գալով՝, կոմայի, մեջ., Էր | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 160հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика