close

Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը




 

   


Մածունը ավանդական կաթնմաթերք է, որի պատմությունը ձգվում է հազարամյակներ: Օժտված է բարձր բիոքիմիական ակտիվությամբ և պարունակում է կենդանի կաթնաթթվային մանրէներ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա բացասական բակտերիաների ազդեցությունը: Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով: Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը: Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը:

Հարուստ է նաև վիտամիններով և օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։

Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը։ Մածուն բառի հիմքում ընկած է մած արմատը, որից և կազմվել են մածանել, մածնուլ բայերը՝ կպչել, թանձրանալ, ակարդվել իմաստներով։

Հայաստանում սննդի մեջ մածունի լայն գործածության մասին են վկայում հնագիտական բազմաթիվ գտածոները։ Նախնադարում մարդիկ կաթի ավելցուկը թողել են երկար ժամանակ, կաթը վերափոխվել է «թթու կաթի»՝ մածունի։ Պատահական այդ հայտնագործությունն էլ աստիճանաբար լայն կիրառություն է ձեռք բերել։


 


Մածունի օգտակար հատկությունները

Մածունը միջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։ Այն հարուստ է անփոխարինելի ամինաթթուներով, սպիտակուցով, D, B, A վիտամիններով, որոշ հանքանյութերով, մասնավորապես` ֆոսֆորով, մագնեզիումով և կալցիումով: Իսկ կաթնաթթվային միկրոօրգանիզմները հիանալի ազդում են աղիների միկրոֆլորայի վրա, բացում ախորժակը: Սակայն եթե ստամոքսի հետ կապված խնդիրներ կան, (օրինակ՝ բարձր թթվայնություն), չպետք է չարաշահել մածունի օգտագործումը:

Վիտամինների, սպիտակուցների շնորհիվ մածունը խտացնում է նաև մազերը, հաղորդում առողջ և բնական փայլ:

Մասնագետների պնդմամբ՝ կալցիումն ավելի դյուրին է յուրացվում երեկոյան, այնպես որ հարկավոր է մածուն խմել քնելուց առաջ:

Դե իսկ բարձր ճնշում ունեցողների համար մածունը համարվում է անփոխարինելի միջոց:

Մածունի օգտագործումը կնպաստի ճնշման իջեցմանը

Գիտնականները խորհուրդ են տալիս ավելի հաճախ մածուն օգտագործել այն մարդկանց, ովքեր տառապում են բարձր ճնշում ունենալու պատճառով,:

Մածունը, ըստ գիտնականների, ճնշման բարձրացման ռիսկերը նվազեցնելու հատկություն ունի: Ավելի հաճախ մածուն օգտագործելով դուք կթեթևացնեք ձեր կյանքը և կբարձրացնեք ձեր տրամադրությունը: Կաթնամթերքի եզակի հատկությունը կայանում է նրանում, որ վերջինիս մեջ մտնում են անոթների համար բավականին օգտակար կալցիներ, որոնց շնորհիվ կարգավորվում է անոթների ճնշումը: Այս ամենը հաստատելու համար փորձագետներն անց են կացրել փորձ, որին մասնակցել են շուրջ 2000 կամավորներ: Արդյունքում, այն մասնակիցները, ովքեր մածուն օգտագործել են ավելի հաճախ, նվազեցրել են ճնշման բարձրացման հավանականությունը:

Մածուն մերելու եղանակը

Այսօր էլ մածունի ստացման՝ մածուն մերելու եղանակը նույնն է, ինչ հազարամյակներ առաջ։ Եռացրած կաթի մեջ քիչ քանակությամբ թթված մածուն խառնելով՝ մակարդում են կաթը։ Շնորհիվ մանրէասպան հատկության, 5-6 օրական մածունը հրաշալի դեղամիջոց է աղեստամոքսային հիվանդությունների, թունավորումների, այրվածքների, խոցերի դեմ։

Հայաստանում իմացել են նաև մածունի երկարատև պահպանման միջոցները։ Ամռանը մածունը տոպրակով քամել են, լցրել կճուճների մեջ և անօդաթափանց դարձնելու նպատակով վրան ճարպ լցրել։ Պահպանման եղանակներից մեկն էլ չորթանն է, որից թանապուր են եփել։

Ավանդական հայկական մածունը բարելավում է մարսողությունը, բարձրացնում իմունիտետը։ Մածունը հանդիսանում է հայ ընտանիքի սննդակարգի անբաժանելի մասը։

Մածուն բառով ունենք մի շարք դարձվածներ ու առածներ:

Մածնի աման լպստող ենք ասում ուրիշի մնացորդներով կերակրվողին՝ նկատի ունենալով, որ կատուն է լպստում ամանները:

Փորձված թանը լավ է, քան անփորձ մածունը. այսինքն՝ իմացած, փորձով արդեն հաստատված որևէ բան ավելի նախընտրելի է, քան ավելի լավ, բայց չիմացած, չփորձած բանը:

Մածնին սև ասել. մեկի ասածը հաստատել՝ նույնիսկ բացահայտ սխալ կամ անիրավացի լինելը գիտենալով:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (30.08.20) Դիտումներ: 192 | Տեգեր: բարելավում, մարսողությունը, Հայկական, իմունիտետը, մածունը, բարձրացնում, ավանդական | Վարկանիշ: 0.0/0