close

Աշխարհում ամենատարեց հիվանդը հաղթահարել է քաղցկեղը




 

   


 

Մեծ Բրիտանիայում 99-ամյա տղամարդը, որը հանդիսանում  է աշխարհում ամենատարեց հիվանդը, կարողացել է հաղթել քաղցկեղը: Բժիշկները Վիկտոր Մարստոնի օրինակով ապացուցեցին, որ այդ ծանր հիվանդությունը հնարավոր է  բուժել ցանկացած տարիքում:


Վիկտոր Մարստոնը Bournemouth-ի հիվանդանոց էր ընդունվել փորի սուր ցավերով: Շուտով բժիշկները  հիվանդի մոտ ախտորոշել էին աղիների ուռուցք: Հարկավոր էր կատարել վիրահատություն, սակայն հիվանդի տարիքը  բժիշկների մոտ  տարակուսանք էր առաջացնում,  քանի որ  հնարավոր էր, որ 99-ամյա տարեց հիվանդը չկարողանար հաղթահարել այդ վիրահատությունը: Սակայն ի վերջո վիրահատական միջամտությունը կատարվեց և Վիկտոր Մարստոնը դարձավ աշխարհում ամենատարաց հիվանդը, ով հաղթահարեց քաղցկեղածին ուռուցքը:


Նշենք, որ 99-ամյա հիվանդի մոտ,  քաղցկեղը բժիշկները հայտնաբերել են ժամանակին ,երբ դեռ ուռուցքը չէր հասցրել առաջացնել մետաստազներ, որն էլ և թույլ տվեց  հիվանդին հաղթահարել այդ ծանր հիվանդությունը:

Աղբյուրը՝ gogetnews.info

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (03.09.16) Դիտումներ: 1495 | Տեգեր: աշխարհում, ամենատարեց, հաղթահարել, հիվանդը, քաղցկեղը | Վարկանիշ: 0.0/0