close

Արջի յուղի կիրառման ձևերը




 

   

Doctors.am

Ժամանակակից դարման կոչվող այս մթերքն ունի արտաքին և ներքին կիրառություն թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների բուժման նպատակով:  Սովորական մրսածության դեպքում, օրինակ, արջի յուղը պետք է ընդունել օրական երեք անգամ. Մեկական ճաշի գդալ՝ մեծահասակների և թեյի գդալ երեխաների համար: 

Ծանր խրոնիկական բրոնխիտի, թոքաբորբի և նույնիսկ՝ տուբերկուլյոզի դեպքում արջի յուղը պետք է նույնպես ընդունել օրական երեք անգամ՝ ուտելուց մեկ ժամ առաջ հետևյալ չափաբաժիններով. երեխաների համար՝ մեկական թեյի գդալ, դեռահասների համար՝ մեկական դեսերտի գդալ, մեծահասակաների համար՝ մեկական ճաշի գդալ: Յուղը պետք է հալեցնել մեկ բաժակ տաք կաթի մեջ՝ ավելացնելով մեղր կամ մուրաբա՝ ըստ ճաշակի: Ընդ որում բուժման կուրսը սովորաբար պետք է լինի մեկ ամիս, որից հետո անհրաժեշտ է տալ մեկ շաբաթյա ընդմիջում և նորից սկսել յուղի ընդունումը մինչև լիակատար ապաքինում:

Նույն սկզբունքով կատարվում է ստամոքսա-աղիքային հիվանդությունների բուժումը, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով հիվանդին չի թույլատրվում կաթ օգտագործել, ապա յուղը կարելի է քսել սև հացի կտորի վրա և այդ «բուտերբրոդի» վրայից խմել թեյ ազնվամորով կամ մասուրով: 

Պետք է նշել, որ նույն ձևով բուժվում է նաև հազը: 

Հոդային հիվանդությունների, այրվածքների, մոծակների կծածի, կտրվածքների և վերքերի բուժման նպատակով արջի յուղ նշանակվում է արտաքին կիրառմամբ: Նման դեպքերում պետք է մաշկի վնասված հատվածների վրա բարակ շերտով քսել յուղը, իսկ հոդերի վրա կարելի է դնել կոմպրեսներ և տաք փաթաթել բրդե շալով:

Հակացուցումներ

Չափազանց հազվադեպ, սակայն երբեմն պատահում են արջի յուղի նկատմամբ անհանդուրժողականության դեպքեր: Այդ դեպքում պետք է այդ յուղի կիրառումը սկսել փոքր դոզաներով, ընդ որում՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ տեղային կիրառման դեպքում:  Եվ միայն կողմնակի ազդեցությունների բացակայության դեպքում է կարելի անցնել բուժման համար առաջարկվող չափաբաժիններին:

Բացի այդ, արջի յուղի օգտագործումը խիստ հակացուցված է լեղապարկի քարի հիվանդությունների սրման փուլերում և լեղատար ուղիների հիվանդությունների դեպքում: 

Շատ կարևոր է իմանալ, որ արջի յուղի օգտագործումը հակացուցված է հղիության և երեխային կրծքով կերակրման ընթաքում: Մինչև 3 տարեկան երեխաներին չի թույլատրվում ներքին կիրառությունը, իսկ տեղային կիրառությունը թույլատրելի է:

Դարմանը պատիճներում

Այսօր դեղագործական արտադրությունը հաճույքով օգտագործում է ժողովրդական միջոցները՝ դրանք արտադրելով քսուկների, հաբերի և պատիճների տեսքով:  «Արջի յուղի» կենսաբանական ակտիվ հավելումը 0,5 գրամանոց պատիճներում պարունակում է հալեցված յուղ և ցուցվում է  որպես ճարպաթթուների և վիտամին Е-ի հավելյալ աղբյուր: Խորհուրդ է տրվում օգտագործումից առաջ խորհրդակցել բժշկի հետ: 


 




Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (11.06.17) | Հեղինակ: Doctors.am W Դիտումներ: 3199 | Տեգեր: ձևերը, յուղի, կիրառման, Արջի | Վարկանիշ: 0.0/0