close

Արդյունավետ միջոց, որի օգնությամբ հնարավոր է նվազեցնել խոլեստերինն ու զարկերակային ճնշումը




 

   


Հնում մարդիկ երկար տարիներ այս միջոցը օգտագործել են, որպես տարբեր հիվանդությունների բուժման ու իմունային համակարգի ամրապնդման  հիանալի տարբերակ:

Ինչպես գրում է gogetnews.info-ն, այս հզոր խառնուրդը կարելի է  օգտագործել խոլեստերինի ու զարկերակային բարձր ճնշման իջեցման համար:


Այն պատրաստելու համար հարկավոր է ՝

• 1 պճեղ քերած սխտոր
• 1 թ/գ կիտրոնի հյութ
• 1 բաժին քերած կոճապղպեղ
• 1թ/գ խնձորի քացախ
• 1թ/բնական մեղր


Պատրաստման եղանակը՝


Խառնեք բոլոր բաղադրիչներն իրար ու պահեք սառնարանում 5 օր:

Օգտագործման տարբերակը՝

5 օր հետո կարող եք սկսել այն օգտագործել: Այն ամենաքիչը օգտագործում են օրական 2 անգամ և ցանկալի է 1-ին ընդունումը լինի առավոտյան: Հարկավոր է 1ճ/գ կամ թ/գ  խառնուրդից ուտել առավոտյան քաղցած ժամանակ՝  ուտելուց 30-40 րոպե առաջ՝ 1 բաժակ գոլ կամ սառը ջրի հետ(ոչ շատ սառ): Նախաճաշը ցանկալի է թեթև լինի:

Դեղամիջոցի 2-րդ ընդունումը ցանկալի է լինի երեկոյան, սակայն ոչ քնելուց առաջ, որպեսզի կոճապղպեղի ու սխտորի ակտիվ ազդեցությունը չգրգռի ստամոքսն ու չառաջացի քաղցի զգացողություն:  Այն հարկավոր է խմել ընթրելուց 30- 40 րոպե առաջ: Հարկավոր է օգտագործել խառնուրդը այնքան, մինչև որ այն ավարտվի, որը կարող է  տևել մոտավորապես 1 ամիս: Այդ դեպքում  կայուն բուժման ու կանխարգելման արդյունքը միանշանակ դրական կլինի: Այն կօգնի ոչ միայն կարգավորել զարկերակային ճնշումը, այլ նաև կնվազեցնի արյան մեջ խոլեստերինի մակարդակը:


Կոճապղպեղը, մեղրն ու կիտրոնը հանդիսանում են մի շարք ժողովրդական բաղադրատոմսերի հիմնական բաղադրիչ ու օգնում են մաքրել օրգանիզմը, բուժում են մաշկային հիվանդությունները, լեղապարկի հիվնդությունները, լյարդն ու երիկամները:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (14.10.16) Դիտումներ: 1969 | Տեգեր: նվազեցնել, օգնությամբ, միջոց, զարկերակային, Ու, խոլեստերինն, արդյունավետ, ճնշումը, հնարավոր, որի | Վարկանիշ: 0.0/0