close

Առանց դեղամիջոցների ինչպես կարելի է առաջին օգնություն ցուցաբերել արյան բարձր ճնշման դեպքում




 

   

Med.tert.am

Կյանքի ժամանակակից ռիթմը ստիպում է մարդկանց ավելի շատ աշխատել և քիչ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը, ինչի հետևանքով հաճախ առաջանում են խնդիրներ կապված սրտանոթային համակարգի հետ: 

Հատկապես մեծ է զարկերակային բարձր ճնշումով հիվանդների թիվը: Սակայն ամեն անգամ դեղամիջոցներով ճնշումն իջեցնելն անարդյունավետ է, քանի որ ժամանակի ընթացքում օրգանիզմը դադարում է արձագանքել դրանց ազդեցությանը: Սակայն կան միջոցներ, որոնք կօգնեն իջեցնել արյան ճնշումն առանց դեղամիջոցների:


Առաջին օգնություն արյան բարձր ճնշման դեպքում

Գոյություն ունի մի քանի պարզ մեթոդ, որոնք կօգնեն առանց դեղամիջոցների որոշ չափով իջեցնել արյան ճնշումը, իսկ երբեմն նույնիսկ ամբողջությամբ կարգավորել այն: Դրանցից են.

·         Մերսումը, որը կարելի է նաև ինքնուրույն անել: Հարկավոր է շփող շարժումներով մերսել գլուխը, պարանոցը, կրծքավանդակն ու որովայնի: Շատ արդյունավետ է նաև թիակների և ուսերի մերսումը: Մերսումից հետո հարկավոր է որոշ ժամանակ պառկել և հանգստանալ:

·         Տաք ջրի ոչ ուժեղ հոսքը նույնպես շատ պարզ, բայց արդյունավետ միջոց է: հարկավոր է, որ ջրի շիթն ուղղված լինի ծոծրակին: Պրոցեդուրան տևում է 5-7 րոպե:

·         Խնձորի քացախով թրջոցները կսկսեն ազդել ընդամենը 10-15 րոպեի ընթացքում: Թրջոցը հարկավոր է դնել ոտնաթաթերին:

·         Բացի այդ, կարելի է նաև ձեռքերը 10-15 րոպե դնել տաք ջրի մեջ:

·         Ոտքերի համար նախատեսված կոնտրաստային վաննաները նույնպես շատ արդյունավետ են: Հարկավոր է ոտքերը հերթով 2-3 րոպե դնել տաք ու սառը ջրերի մեջ: Ամբողջական պրոցեդուրան տևում է 20 րոպե և այն հարկավոր է եզրափակել սառը ջրով:

·         Կարելի է նաև 200-250 մլ հանքային ջրին ավելացնել կես կիտրոնից քամված հյութն ու մի գդալ մեղրը, լավ խառնել և շատ արագ խմել: Այս խառնուրդը կսկսի ազդել 20-30 րոպե անց:

·         Արյան ճնշումը կարելի է իջեցնել նաև շնչառությունը պահելով: Հարկավոր է արտանշչելիս 8-10 վայրկյան պահել շնչառությունը: Շարունակել այս պրոցեդուրաները 2-3 րոպե: Այս մեթոդն օգում է ճնշման կտրուկ տատանումների դեպքում, քանի որ այն բավական արագ է ազդում:

·         Մաքուր օդին զբոսնելը նույնպես օգնում է իջեցնել արյան ճնշումը: Եթե դրսում զբոսնելու հնարավորություն չկա, ապա հարկավոր է անպայման բացել պատուհանը:

 

Խոտաբույսեր արյան բարձր ճնշումը կարգավորելու համար

Արյան ճնշումը կարգավորող հիանալի միջոց են խոտաբույսերը, սակայն դրանց հետ հարկավոր է ուշադիր լինել: Ամենից արդյունավետ բույսերն ու հատապտուղներն են.

·         առյուծագին (пустырник),
·         հազարատերևուկը (тысячелетник)
·         կատվախոտը (валериана)
·         վաղենակը (календула)
·         մասուրը (հատապտուղները),
·         ալոճը:

 

Օգտագործման պատրաստ խոտաբույսերը կարելի է գնել դեղատներից: Սովորաբար բույսերի փաթեթավորման վրա գրված է լինում նաև դրանց օգտագործման եղանակը:

Բացի այդ, շատ արդյունավետ է նաև հասարակ կանաչ թեյը, որն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, այդ թվում նաև պայքարում է աթերոսկլերոզի և արյան գերճնշման դեմ:

Ճնշումը կարգավորող արդյունավետ միջոցների շարքին կարելի է դասել նաև սխտորը, հատապտուղները, ընկուզեղենը, բանաններն ու կաթը: Սխտորը նույնիսկ կարելի է օգտագործել թրջոցների տեսքով: Այն հարկավոր է մանրացնել, ավելացնել եռման ջուր և թրմել 8 օր: Ստացված թուրմով թրջոցները հարկավոր է դնել ոտնաթաթերին, ձեռքերին ու ճակատին:

Առանց դեղամիջոցների զարկերակային ճնշումը կարելի է կարգավորել նաև կեֆիրի օգնությամբ: Լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է մի բաժակ կեֆիրին ավելացնել մեկ գդալ դարչին, լավ խառնել և արագ խմել:

Ճնշման կարգավորման համար շատ արդյունավետ է նաև ճակնդեղը: Հատկապես արդյունավետ է մեղրի և ճակնդեղի հյութի խառնուրդը (1:1 հարաբերակցությամբ): Մեղրն առհասարակ շատ արդյունավետ է բարձր ճնշման դեպքում, իսկ ճակնդեղի հյութին ավելացնելու դեպքում դառնում է արյան գերճնշման դեմ լավագույն բնական միջոցներից մեկը: Ճնշումը երկար ժամանակով իջեցնելու համար անհրաժեշտ է 3 շաբաթ շարունակ օրական 3-4 անգամ ընդունել նման դեղամիջոց: Սակայն հարկ է հիշել, որ ճակնդեղի թարմ քամած հյութը կարող է վնասակար լինել անոթների համար, ուստի մթերքը հարկավոր է պատրաստել ընդունելուց մեկ օր առաջ:

Շատ տարածված ու արդյունավետ միջոց է նաև ձմերուկի սերմերի թուրմը: Սերմերը հարկավոր է չորացնել ու աղալ: Դեղամիջոցն անհրաժեշտ է ընդունել օրական 3 անգամ կես թեյի գդալ: Այս միջոցը կօգնի ազատվել արյան գերճնշումից ընդամենը 3-4 շաբաթում:

Տարեց մարդկանց համար շատ օգտակար է կիտրոնի և նարնջի խառնուրդը: Մրգերը հարկավոր է առանց կեղևազրկելու տրորել և ընդունել ստացված խյուսն ամեն օր ուտելուց առաջ մեկ թեյի գդալ: Այս միջոցը նաև հագեցնում է օրգանիզմը վիտամիններով ու օգտակար նյութերով:

Առողջական խնդիրները հազվադեպ են կտրուկ սկսվում: Ճնշման հետ կապված խնդիրները պայմանավորված են լինում տարբեր գործոններով: Եթե ճնշումը բարձրանում է մեկ անգամ, ապա շատ հնարավոր է, որ պատճառը սթրեսն է, որից ազատվելով կարելի է ազատվել նաև առողջական խնդիրներից: Սակայն եթե ճնշման տատանումները կրում են հաճախակի բնույթ կամ բժիշկն արյան գերճնշում է ախտորոշել, ապա հարկավոր է փոխել սովորություններն ու օրվա ռեժիմը՝ ճնշումն առանց դեղամիջոցների իջեցնելու համար: Այս խնդրի առաջին պատճառը սխալ սննդակարգն է և օրվա սխալ ռիթմը: Բացի այդ, բացասաբար են ազդում նաև վատ սովորությունները: Սա նշանակում է, որ զարկերակային բարձր ճնշման խնդրից ազատվելու համար հարկավոր է.


·         սնվել յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ և բացառել տապակած, ճարպոտ ու աղի սնունդը,
·         կարգավորել օրվա և քնի ռեժիմը, շատ շարժվել և վարել ավելի ակտիվ ապրելակերպ,
·         հրաժարվել վատ սովորություններից, չծխել, ալկոհոլ չօգտագործել, իսկ սուրճը փոխարինել կանաչ թեյով:


 
Այս կանոններին հետևելը կօգնի ոչ միայն կարգավորել արյան ճնշումը, այլև պահպանել առողջությունը երկար տարիներ: Բացի այդ, այս կերպ կարելի է կարգի բերել օրգանիզմն ու կազմվածքը:

Այս խորհուրդները կօգնեն նաև արյան գերճնշում չունեցողներին խուսափել հետագայում այդ հիվանդությունից:

Հարկ է հիշել, որ վատ սովորություններից զերծ առողջ ապրելակերպն առողջության գրավականն է: Բացի այդ, զարկերակային ճնշումն առանց դեղամիջոցների կարգավորելու այս անվտանգ միջոցները կարող են օգնել փրկել որևէ մեկի կյանքը ճգնաժամային պահին:

Նյութի աղբյուրը՝ formulazdorovya.com

 


Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (10.06.17) | Հեղինակ: Med.tert.am W Դիտումներ: 3885 | Տեգեր: Ինչպես, բարձր, ճնշման, Արյան, Առանց, օգնություն, դեղամիջոցների, ցուցաբերել, առաջին, կարելի | Վարկանիշ: 0.0/0