close

Արևածաղկի սերմերի վնասակար և օգտակար հատկությունները




 

   


Արդյոք ճիշտ է մտահոգությունները, որ արևածաղկի սերմի հաճախակի օգտագործումը կարող է վնասել մեր օրգանիզմն ու դառնալ  կույր աղիքի որդանման ելունի(ապենդիքս) հեռացման պատճառ:

Արևածաղկի սերմի վնասակարությունը

Արևածաղկի սերմը բավականին «հագեցնող» մթերք է. 100 գրամ արևածաղկի սերմը, շոկոլադի ու ընկույզի նման, պարունակում է 500 կալորիա: 

Ավելին, այն շատ քչերն են օգտագործում հում վիճակում՝ բովում են՝ ավելացնելով բուսական յուղ (հնարավոր է նաև ոչ լավ որակի)  ու աղը:

Եթե արևածաղիկը կեղևազրկում եք ատամներով, ապա դիմացի ատամների էմալն աստիճանաբար բարակում է: Իսկ կեղևազրկված արևածաղկի փոքրիկ սերմերը բնականաբար խրվում են ծամող ատամների միջև, խթանում են տհաճ զգացողությունների և անգամ կարիեսի առաջացում: Մեծ քանակությամբ արևածաղկի սերմի օգտագործումը կարող է  դառնալ այրոցի, աղեստամոքսային տրակտում խնդիրների սրացման պատճառ: Բայց ահա արևածաղկի օգտագործման ու ապենդիքսի խցանման միջև կապ չի բացահայտվել, անգամ այն մարդկանց մոտ, ովքեր արևածաղիկը օգտագործում  են կեղևի հետ միասին:

Մասնագետները նշում են, որ վաճառվող արևածաղկի հատիկները կարող են պարունակել կադմիում, որը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա: Եվ ի վերջո, նրանք ազդում են ձայնալարերի վրա: Այդ պատճառով էլ երգիչներին արևածաղիկի սերմերի օգտագործումը հակացուցված է:

Արևածաղկի սերմի օգտակարության մասին

Այնուամենայնիվ արևածաղկի բովված սերմերն  ունեն նաև օգտակար հատկություններ: Նրանք պարունակում են  ավելի շատ կալիում, քան բանանը:  Նրանք նաև պարունակում են կալցիում, մագնեզիում, ֆոլաթթու, (հղիներին նրանք  ևս օգտակար են), յոդ, սելեն ու  ցինկ: Հետևաբար արևածաղկի սերմը բավականին լավ է ազդում նաև ատամների, մազերի, եղունգների ու ընդհանուր մաշկի  առողջական վիճակի վրա:

Նրանք պարունակում են A, B, D, E  ու քիչ քանակի վիտամին C. այնպես որ արևածաղկի սերմերը օգտակար են նաև դիմադրողականության համար:

Արևածաղկի սերմերն օգնում են ազատվել ծխելուց: Իհարկե  ոչ միշտ և ոչ բոլորին: Վերջիններս կարող են ծխող մարդու համար դառնալ զբաղմունքի միջոց, ու այդ վնասակար սվորության «դրական» այլընտրանք: Վստահ եղեք, որ վերջիններս այդկերպ կօգնեն ծխողներին հանդարտվել:
Ինչպես նկատեցիք, արևածաղիկի վնասակար հատկությունները մի փոքր ուռճացված են: Սակայն դա չի նշանակում, որ հարկավոր է այն չարաշահել ու ամեն օր օգտագործել:




Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (03.09.16) Դիտումներ: 2901 | Տեգեր: օգտակար, սերմերի, հատկությունները, վնասակար, Արևածաղկի | Վարկանիշ: 0.0/0