close

9 տարածված մոլորություն առողջության մասին. դրանց մի մասը կարող է վտանգավոր լինել




 

   


Ներկայացնում ենք 9 ամենատարածված մոլորություններ առողջության մասին, որոնք ամբողջովին հերքված են գիտական փաստերով:

1. Օրգանական մթերքները ոչ օրգանականներից ավելի օգտակար են.

Օրգանական բանջարեղենն ու միրգը տարբերվում են նրանով, որ ֆերմերները դրանք աճեցնելու համար բնական պարարտանյութեր են օգտագործում: Բայց բնական պարարտանյութերի որոշ բաղադրիչներ ավելի վնասակար են շրջակա միջավայրի համար, քան քիմիական տարբերակները:

2. Բացարձակ անվտանգ է ուտել 5 վայրկյանում գետնին ընկած սնունդը վերցնելը.

Ամեն ինչ կախված է հատակի մաքրությունից: Եթե ստերիլ է, ապա առաջ: Հակառակ դեպքում չի կարելի ուտել այդ սնունդը:

3. Բնական շաքարավազը (օրինակ՝ մեղրը) ավելի լավն է, քան արդյունաբերականը.

Օրգանիզմը տարբերություն չի զգում շաքարավազի և մրգերում պարունակվող շաքարի միջև: Գլխավորը՝ դրա օգտագործման քանակին ուշադրություն դարձրեք:

4. Մարդը 5 զգայարան ունի.
Համի, հոտառության, տեսողության լսողության, շոշափելիքի զգայարաններից բացի՝ մարդն ունի հավասարակշռության, ջերմաստիճանի, ժամանակի, դիրքի, մարմնի շարժման, ցավի զգացողություններ:

5. Հղիությունը կնոջը հիմարեցնում է.
Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ հղիությունն իսկապես ազդում է հիշողության վրա, բայց ուրիշների համաձայն՝ հղիությունը ոչ մի բացասական հետևանք չունի: Նույնիսկ ավելացնում է կնոջ խելամտությունը և կազմակերպվածությունը:

6. Ուղեղի բջիջները չեն վերականգնվում.

Ուղեղի բջիջներն ամբողջ կյանքում աճում են, թեև ավելի դանդաղ, քան մնացած բոլոր բջիջները:

7. Միկրոալիքային վառարանը կարող է քաղցկեղի հանգեցնել, խախտել կարդիոխթանիչի աշխատանքը.

Այդպես չէ:

8. Վտանգավոր է ուտելուց անմիջապես հետո լողալը. կարող է ջղաձգություն առաջանալ, մարդը նույնիսկ կարող է խեղդվել: Պետք է առնվազն մեկ ժամ սպասել.

Սա ապացուցված չէ. ջղաձգություն կարող է առաջանալ նաև դատարկ ստամոքսով մարդու դեպքում:

9. Պատվաստումները խթանում են աուտիզմի առաջացումը.

Չնայած վտանգավորությանը՝ այս առասպելը գոյություն ունի: Որպես հետևանք՝ լուրջ հիվանդությունների պոռթկումներ են լինում, որոնք գործնականում ամբողջովին արմատախիլ են լինում պատավաստման շնորհիվ:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Առողջություն | Ավելացրեց: Kiss.am (01.09.20) Դիտումներ: 115 | Տեգեր: ՄԱՍԻՆ., Մի, վտանգավոր, մոլորություն, կարող, դրանց, առողջության, մասը, տարածված, լինել | Վարկանիշ: 0.0/0