10 թունավոր մրգեր ու բանջարեղեն, որոնք օգտագործում ենք ամեն օր (լուսանկարներ)

 
Նուշը չոր պտուղ է, այլ ոչ թե ընկուզեղեն, ինչպես շատերն են կարծում: Դառը նուշը թունավոր ցիանիդ է պարունակում: Այդ իսկ պատճառով նուշը սովորաբար վերամշակում են՝ թույնը հեռացնելու համար: Բացի այդ, թույնը դուրս է գալիս նաև տաքացման դեպքում: Որոշ երկրներում, օրինակ՝ Նոր Զելանդիայում դառը նուշի վաճառքն օրենքով արգելված է:
Հնդկական ընկույզն իրենից սերմ է ներկայացնում: Խանութներում վաճառվող հնդկական ընկույզները հում չեն, դրանք նախապես մշակվում են գոլորշիով: Դա արվում է այն պատճառով, որ հում սերմերը պարունակում են օրգանական ալերգիկ նյութ: Դրա քանակի չարաշահումը կարող է մահվան հանգեցնել: Չնայած մահվան դեպքերը հազվադեպ են, սերմերը մաքրող աշխատողները հաճախ են գանգատվում կողմնակի ազդեցություններից, օրինակ մաշկի այտուցներից:
Բալի, ծիրանի, դեղձի և սալորի կորիզները ցիանիդ են պարունակում: Եթե ինչ-որ կերպ վնասեք դրանք ու ծամեք, Ձեզ կենթարկեք ցիանիդային ջրածնի ազդեցության: Եթե կորիզի մի քանի հատիկ կուլ տաք, սարսափելի ոչինչ չկա, Ձեր օրգանիզմը կկարողանա հաղթահարել ցիանիդի քանակությունը: Թեթևակի թունավորումը կարող է արտահայտվել գլխապտույտով, ապակողմնորոշմամբ, տագնապով ու փսխմամբ:
Ծնեբեկը պտուղ տվող բանջարեղեն է, որը կարելի է դասել թունավոր մթերքների շարքին: Ուտել կարելի է միայն տերևները, ցողուններները կամ արմատները: Այն հին ժամանակներից օգտագործվում է որպես բանջարեղեն և դեղամիջոց՝ շնորհիվ հաճելի համի և միզամուղ հատկության: Պտուղները, որոնք իրենցից ներկայացնում են 6-10 մմ տրամագծով կարմիր գնդեր, թունավոր են:
Շարունակությունը՝ այստեղ.
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ