10 կեղծ պնդում քաղցկեղի մասին

Կարելի է, արդյո՞ք, վարակվել քաղցկեղով, ազդում են, արդյո՞ք, ուռուցքային հիվանդությունների զարգացման վրա վնասվածքները, դիետան և բջջային հեռախոսները:
Vokrugsveta.ru կայքը որոշել է պարզել դա:
1. Քաղցկեղով կարելի է վարակվել
Ոչ: Քաղցկեղն օրգանիզմի սեփական բջիջների վերասերումն է, այդ իսկ պատճառով դրանով ոչ ոքից վարակվել հնարավոր չէ: Թեև գոյություն ունեն բացառություններ:
Առաջինը թասմանյան սատանաների՝ խոշորագույն պարկավոր գիշատիչների քաղցկեղն է: Կենդանու մռութին մեծ ուռուցքները փոխանցվում են կենդանիների՝ միմյանց կծելու ժամանակ: Մարդու համար քաղցկեղի այս տեսակը վտանգավոր չէ:
Երկրորդը մարդու պապիլոմայի վիրուսի կամ հեպատիտ С-ի հետ կապված քաղցկեղի տեսակներն են:
Այդ վիրուսները փոխանցվում են հիմնականում սեռական ճանապարհով և էապես մեծացնում են արգանդի վզիկի և լյարդի քաղցկեղի առաջացման ռիսկերը:
2. Քաղցկեղից մազաթափություն է առաջանում
Մազածածկույթի կորուստը ոչ թե հիվանդության, այլ քիմիաթերապիայի հետևանք է: Բացի այդ ժամանակակից մեթոդները թույլ են տալիս նույնիսկ չզրկվել մազերից:
3. Դիետան չի ազդում քաղցկեղի առաջացման վրա
Ոմանք վստահ են, որ դիետան չի կարող ավելացնել ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը: Սակայն բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ որոշ մթերքներ բարձրացնում են վատ ախտորոշում ստանալու հավանականությունը: Դրանք են, օրինակ, թաք թավայի վրա պատրաստած միսն ու թռչնամիսը:
4. Քաղցկեղը միշտ կապված է ցավի հետ
Եթե այս պնդումը համապատասխաներ իրականությանը, քաղցկեղից ավելի քիչ թվով մարդ կմահանար միայն այն պատճառով, որ հիվանդներն ավելի շուտ դիմեին օգնության: Հաճախ ցավը հայտնվում է հիվանդության միայն վերջին փուլերում: Մյուս կողմից, քաղցկեղի որոշ տեսակներ ցավով են դրսևորվում արդեն սկզբնական փուլում, այնպես որ չարժե հետաձգել բժիշկի այցելելը ցավի ցանկացած դրսևորման դեպքում:
5. Բջջային հեռախոսները և էլեկտրոնային այլ սարքեր քաղցկեղ են առաջացնում
Ոչ մի ընդգրկուն հետազոտություն չի հայտնաբերել բջջային հեռախոսների և ուռուցքային հիվանդությունների հաճախականության միջև կապը:
6. Հոտազերծող դեզոդորանտների օգտագործումը բարձրացնում է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը
Այս մտավախությունները չեն հաստատվել ստուգումներով և հետազոտություններով:
7. Վնասվածքներն ավելացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը վնասված տեղում
Այս պնդումը հատկապես տարածված էր XIX դարում՝ այսպիսի տեսակետ էին հայտնում նույնիսկ որոշ բժիշկներ: Նորագույն հետազոտությունները հերքեցին քաղցկեղի առաջացման այս վարկածը:
8. Կրծքի քաղցկեղը միայն հանդիպում է կանանց մոտ
Դա այդպես չէ: Ամեն տարի ԱՄՆ-ում մոտ 1500 տղամարդկանց ախտորոշվում է <<կրծքագեղձի քաղցկեղ>>:
9. Ծխաշատ մեգապոլիսում ապրելն ավելի շուտ է թոքերի քաղցկեղ առաջացնում, քան ծխելը
Ամենայն հավանականությամբ, այդ առասպելը հորինել են ծխողները՝ համոզելու համար իրենց, որ այդ սովորությունն արդեն այդքան էլ վտանգավոր չէ: Բայց վիճակագրությունը պնդում է, որ թոքերի քաղցկեղի հիմնական պատճառն առաջվա պես ծխախոտն է՝ այդ հիվանդության առաջացման բոլոր դեպքերի մոտ 87%-ը:
10. Դեղագործական ընկերությունները վաղուց հնարել են քաղցկեղի դեղորայք, բայց թաքցնում են դա:
Շատերը վստահ են, որ հրաշագործ դեղը դեռ չի գտնվել, բայց դեղագործական ընկերություններն այն թաքցնում են, որ շարունակեն աստղաբաշխական գումարներ վաստակել՝ հիվանդներին ոչ արդյունավետ դեղեր վաճառելով:
Դա կեղծ պնդում է՝ դեղերի ֆիրմաների ղեկավարները քաղցկեղից մահանում են նույն հաճախականությամբ, ինչ և սովորական մարդիկ:
Բացի այդ, քաղցկեղը չափազանց հետերոգեն է, այնպես որ ին-որ մի տեսակի դեղորայքը բավարար չէ դրա բուժման համար:
Առնչվող նյութեր
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ