menu
person

Շոկոլադե պուդինգի պատրաստման բաղադրատոմսը

 


 

   xohanoc.am

Բաղադրամասեր

500 մլ կաթ,

2 ձվի դեղնուց,

4 ճաշի գդալ շաքարավազ,

3 ճաշի գդալ փոշի կակաո,

2 ճաշի գդալ օսլա,

2 ճաշի գդալ կարագ


Պատրաստման եղանակը

Կաթի կեսը լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք կարագը։ Խառնուրդը դրեք ցածր կրակի վրա։ Մնացած կաթը խառնեք ձվի դեղնուցների, կակաոյի, օսլայի և շաքարավազի հետ, հարեք էլեկտրական խառնիչով։

Շարունակելով խառնել կաթնաձվային խառնուրդը լցրեք տաք կարագով կաթի մեջ։ Դարձյալ շարունակելով խառնել, եփեք ցածր կրակի վրա՝ մինրև թանձրանալը։

Թանձրանալուց և եռալուց հետո ևս 1-2 րոպե պուդինգը պահեք կրակի վրա, ապա հանեք գազօջախի վրայից և խառնեք։ Պուդինգը լցրեք կաղապարների մեջ։





Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (03.10.17) | Հեղինակ: xohanoc.am W
Դիտումներ: 1539 | Տեգեր: պուդինգի, բաղադրատոմսը, պատրաստման, շոկոլադե | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *